2030թ. համաշխարհային տնտեսության մեջ Թուրքիան ի՞նչ դեր կունենա

Ամերիկացի տնտեսագետները Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) տվյալների համաձայն՝ հայտնել են այն 25 երկրների ցանկը, որոնք 2030-ին լինելու են համաշխարհային տնտեսության առաջատարները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ տնտեսագետների կանխատեսումների՝ առաջին հնգյակում կլինեն Ամերիկայի միացյալ նահանգները (ԱՄՆ), որի ՀՆԱ-ն (համախառն ներքին արդյունքը) կկազմի 34850.59 մլրդ դոլար, այնուհետև Չինաստանը 31624.42 մլրդ դոլար, Հնդկաստանը 6543.21 մլրդ դոլար, Ճապոնիան 5771.01 մլրդ դոլար և Գերմանիան 5372.71 մլրդ դոլար, իսկ վերջին տեղում՝ Վիետնամը՝ 878.99մլրդ դոլար ցուցանիշով։

Երկրների ցանկում Թուրքիան զբաղեցնում է 17-րդ տեղը։ Նշվում է, որ 2030-ին Թուրքիայի ՀՆԱ-ն կկազմի 1480․88 մլրդ դոլար։ 2023-ին Թուրքիան գրանցել է բարձր գնաճ և վերջին ժամանակներում նվազեցվել է տնտեսական աճի կանխատեսումները, այնուամենայնիվ 2022 և 223-ին աճը դեռևս գերազանցել է 4%-ը:

Տեսանյութեր

Լրահոս