Կրեմլում ակնկալում են, որ Փաշինյանը տեսակապի միջոցով կմասնակցի ԱՊՀ գագաթնաժողովին
Նիկոլ Փաշինյանը կարող է մասնակցել հոկտեմբերի 13-ին կայանալիք՝ ԱՊՀ գագաթնաժողովին, որն անցկացվելու է Բիշքեկում։
Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը «Մոսկվա,Կրեմլ, Պուտին» հաղորդման ժամանակ, որը հրապարակել է լրագրող Պավել Զարուբինը Տելեգրամի իր ալիքում։
«Չգիտեմ՝ կգա արդյոք Փաշինյանն այնտեղ։ Որքան տեղյակ եմ, տեղեկություններ կան, որ նա կմասնակցի տեսակապի միջոցով»,- ասել է ՌԴ նախագահի օգնականը՝ պատասխանելով հարցին՝ նախատեսվում է արդյոք Պուտին-Փաշինյան հանդիպում Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում։