Բացի այդ, իսրայելցի մասնագետները կկարողանան պատրաստել զինվորականների 17-ից երկրներից, մինչդեռ 2020 թվականին նման համաձայնագրերը վերաբերում էին Իսրայելի միայն 2 գործընկերների։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին:
Բանակցություններին քաջատեղյակ բարձրաստիճան դիվանագետը Politico-ին ասել է, որ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 17-ին՝ Ստամբուլում: Նրա խոսքով՝ այն տեղի է ունեցել Արցախի իննամսյա շրջափակմանը վերջ դնելու նպատակով Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու փորձերի շրջանակում:
Ըստ ադրբեջական ԶԼՄ-ների, Արայիկ Հարությունյանին Ադրբեջանը փաստաբան է տրամադրել՝ Ալով Սաֆարալիև։ Վերջինս սոցցանցի իր էջում հայտնել է, որ որպես պաշտպան մասնակցել է Հարությունյանի հարցաքննությանը։
Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցերի՝ ընդգծելով հետագա համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
Երեխեքը կռիվ էին անում, թե ում կողքը պիտի նստի: Արտակարգ գիտակից ու պատրաստ երեխեք են: Հոյակապ մարդիկ են տնօրենը, Նարեի ու եղբոր դասղեկները… Խոսքեր չունեմ, միայն հուզված ու երջանիկ եմ:
Բորելը շեշտում է, որ ՄՔԴ-ն առաջին մշտական միջազգային դատարանն է, որը հիմնվել է՝ հետաքննելու և դատական կարգով հետապնդելու «միջազգային հանրության՝ որպես ամբողջության նկատմամբ մտահոգություն առաջացնող լրջագույն հանցագործությունները»։
Ըստ փաստաթղթի՝ ԵՄ-ն կարող է վերանայել քաղաքական ներգրավվածությունը, ֆինանսական աջակցությունը և ոլորտային համագործակցությունը, սակայն ավելի հստակ մանրամասներ չեն հաղորդվում։ Ի դեպ, ըստ Reuters-ի, փաստաթղթում նաև չի նշվում Ադրբեջանի էներգետիկ հատվածը։
Առաջընթացի շուրջ զեկույցն ընդունելուց հետո Եվրահանձնաժողովը հայտարարություն կանի, որից հետո, ըստ աղբյուրներից մեկի, «անդամ երկրների համար շատ դժվար կլինի չասել՝ եկեք բանակցություններ սկսենք Ուկրաինայի հարցով»։
«Իմ գյուղի բնակիչները սփռված են ամբողջ Հայաստանով մեկ՝ Գորիսից մինչև Շիրակի մարզ։ Մեկը տեղավորվել է բարեկամի տանը, մյուսը՝ ծանոթի, մեկը՝ ժամանակավոր կացարանում։ Ինքս հիմա Արարատի մարզում եմ, 5 ընտանիքով մեկ տան մեջ ենք ապրում, հավանաբար ես իմ ընտանիքով կտեղափոխվեմ Երևան, այստեղ մի տան մեջ հնարավոր չէ 5 ընտանիքով ապրել։ Գյուղից ընդամենը երկու ընտանիք կա, որոնց հետ դեռևս չեմ կարողանում կապ հաստատել, բայց գիտեմ, որ Հայաստան են տեղափոխվել»,- նշեց Արտո Հակոբյանը։
Սա հատուկ եմ գրում, որպեսզի նորից չսկսեն տարածել նրա «մահվան» մասին լուրեր
Ալիև, ցեղասպան. ակցիա ՄԱԿ հայաստանյան գրասենյակի մոտ՝ Ալիևին պատժելու պահանջով
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք:
ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով Հայաստանի կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։
Իրանի ԶՈՒ ԳՇ պետը նշել է, որ Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններն ազդում են տարածաշրջանի անվտանգության վրա և ընդգծել, որ այս տարածաշրջանում լարվածության շարունակումը չի բխում Հայաստանի, Ադրբեջանի և տարածաշրջանի այլ երկրների շահերից:
Արդեն երեք օր է՝ մակագրումները կատարվում է պարզ թղթային եղանակով: Ուստի չզարմանաք, որ բոլոր բողոքներն այդ գործերով մակագրվեն Արմեն Դանիելյանին»:
Ադրբեջանի միջնակարգ դպրոցների Ադրբեջանի պատմություն առարկայի դասագրքի շապիկն է` նախատեսված 5-րդ դասարանի համար:
Իր հերթին ուկրաինական կողմը հաղորդել է, որ հոկտեմբերի 3-ի երեկոյան Ռուսաստանի զինված ուժերը գնդակոծել են Խերսոնը, որի հետևանքով 1 մարդ է զոհվել, 9 մարդ՝ վիրավորվել։
Հայաստանում որոշումների կայացման գործընթացը հաշվի չի առնում հասարակական կարծիքը։ Sputnik ռադիոյի եթերում նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը հերքում է այն տեղեկությունները, թե նրա հորեղբայր Սարգիս Գալստյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ։
Պատելը շեշտել է, որ Հռոմի ստատուտի վավերացումը յուրաքանչյուր երկրի իրավունքն է։
Հայաստանի Հանրապետությունը բազմիցս, այդ թվում՝ սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հարթակից, բարձրաձայնել է այդպիսի գործողությունների բացառումը երաշխավորելու անհրաժեշտության մասին։
Երեկ Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանին, ԱԱԾ տնօրեն Արարատ Մելքումյանին ադրբեջանցի զինյալները թույլ տվեցին, որ սահմանն անցնեն՝ գան Հայաստան, սակայն Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը եւ Արայիկ Հարությունյանը ձերբակալվեցին:
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, այժմ Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետ Երջանիկ Հակոբյանի եւ նրա եղբոր՝ Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանի գործերը լավացել են։ Համենայնդեպս, այդ մասին են վկայում նրանց ներկայացրած պաշտոնական հայտարարագրերը։
Ի հեճուկս Մոսկվայից հնչող նախազգուշացումներին, Հայաստանի իշխանությունները երեկ վավերացրին աղմկահարույց Հռոմի ստատուտը՝ ըստ էության, պատերազմ հայտարարելով Ռուսաստանին եւ անձամբ Վլադիմիր Պուտինին։
Նախկինում գրել էինք, որ «Գոլդեն Փելիս» հյուրանոցը ձեռք է բերել Նարեկ Նալբանդյանը, որը հայտնի է նաեւ Հովիկ Աբրահամյանին պատկանող շքեղ առանձնատունը գնելով։
Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան այսօր ժամը 9․30-16․30 ընկած ժամանակահատվածում ուսումնավարժանքներ է անցկացնելու, որի ընթացքում հնչեցնելու են ուսումնական տագնապներ։
Նախիջեւանում Ալիեւի հետ ունեցած հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ դեռ սեպտեմբերի 11-ին ինքը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված խոստումներ է տվել:
Ծառայության հիմնական խնդիրը մեր պետությանն ու հասարակությանը սպառնացող արտաքին վտանգների եւ հնարավորությունների կանխատեսումն է, եւ քաղաքական որոշումներ կայացնողներին այդ մասին վստահելի, արժանահավատ և կիրարկելի հետախուզական տեղեկությունների տրամադրումը, որոնք կունենան կիրառական նշանակություն՝ հնարավոր վտանգները կառավարելու, կանխարգելելու եւ առկա մարտահրավերներին դիմակայելու տեսակետից:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, համարվելով արտոնյալ հարկատու, օգտվելով մի շարք արտոնություններից, բացի տեղեկատվական ոլորտի վրա ֆինանսական միջոցներ ծախսելուց, գումարներ է ծախսում նաեւ չրերի եւ կոնյակների գնման համար։