Ծանր դավաճանությո՞ւն, թե՞ անպիտան իշխանություն. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանին, ԱԱԾ տնօրեն Արարատ Մելքումյանին ադրբեջանցի զինյալները թույլ տվեցին, որ սահմանն անցնեն՝ գան Հայաստան, սակայն Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը եւ Արայիկ Հարությունյանը ձերբակալվեցին: Ձերբակալվել են նաեւ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կամո Վարդանյանը:
Նախորդ օրերին ձերբակալվել եւ Բաքու էին տեղափոխվել Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Մանուկյանը, Լեւոն Մնացականյանը, Դավիթ Բաբայանը: Եթե այս անձինք սահմանից տարվում են բանտ՝ ՀՀ իշխանության հետ համաձայնեցված, դա պետության եւ ազգի դեմ ծանր դավաճանություն է, իսկ եթե ՀՀ իշխանությունն ուղղակի անկարող է պաշտպանել իր հայրենակիցներին, այսինքն` անզոր է, թուլամորթ եւ անպիտան, ուրեմն պետք է հեռանա»: