![](/banners/BeFunky-design.jpg)
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների 95 տոկոսը հաշվառվել է
![](https://168.am/wp-content/uploads/2023/10/1121158.jpg)
Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած մարդկանց թիվը հոկտեմբերի 4-ի ժամը 12:00-ի դրությամբ չի փոխվել. Հայաստան է եկել բռնի տեղահանված 100 հազար 625 անձ:
Այս մասին հոկտեմբերի 4-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Նա ընդգծեց՝ փոփոխվել է հաշվառվածների թիվը. այն 95 հազար 711 է, այսինքն՝ բռնի տեղահանվածների ավելի քան 95 տոկոսը: Հաշվառվածների մեջ գերակշռում են երեխաները: Նրանց թիվը 29 հազար է:
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվում բռնի տեղահանված քաղաքացիներ: