
«Մա՛մ, մենք պապային երկու անգամ կորցրեցինք…»․ Ճարտարից Նարեն այսօր դպրոց է գնացել

Ֆեյսբուքյան օգտատեր Աննա Վելիցյանը հայտնում է Ճարտարից փոքրիկ Նարեի՝ դպրոց գնալու մասին։
«Նարեն այսօր գնաց դպրոց:
Երեխեքը կռիվ էին անում, թե ում կողքը պիտի նստի: Արտակարգ գիտակից ու պատրաստ երեխեք են: Հոյակապ մարդիկ են տնօրենը, Նարեի ու եղբոր դասղեկները… Խոսքեր չունեմ, միայն հուզված ու երջանիկ եմ:
– Մա՜մ, մենք պապային երկու անգամ կորցրեցինք:
– Ինչո՞ւ, Նարե ջան, բալաս:
– Էն ժամանակ գոնե գերեզման էինք գնում իր մոտ: Հիմա էդ էլ անել չենք կարող: Ուրեմն երկրորդ անգամ կորցրեցինք:
Նարեի եղբոր դասարանում կան 3 երեխա հարազատ Ճարտարից: Իր հայրն է զոհվել 2020-ին, մյուսի` եղբայրը, երրորդի` հայրը սեպտեմբերի 19-ին: Արցախը կռվել է»,- նշված է լուսանկարին կից գրառման մեջ։