Ռուսաստանը հայտնել է Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջաններում ուկրաինական ԱԹՍ-ներ խոցելու մասին
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը ուկրաինական 31 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի մարզերի տարածքում։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:
Իր հերթին Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը Telegram-ում հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը համազարկային կրակի ռեակտիվ համակարգից կասետային զինամթերքով գնդակոծել են մի քանի բնակավայրեր, մասնավորապես՝ Սևսկիի, Պոժարսկիի, Կլիմովոյի, Տրուբչևսկի շրջանները: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Կան բնակելի տների և կենցաղային շինությունների մասնակի ավերածություններ:
Իր հերթին ուկրաինական կողմը հաղորդել է, որ հոկտեմբերի 3-ի երեկոյան Ռուսաստանի զինված ուժերը գնդակոծել են Խերսոնը, որի հետևանքով 1 մարդ է զոհվել, 9 մարդ՝ վիրավորվել։