Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Արայիկ Հարությունյանի ձերբակալման պահը ցույց տվող լուսանկարներ

Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի առևանգման և ձերբակալման պահը ցույց տվող լուսանկարներ:

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է այս տեղեկությունը՝ միաժամանակ նշելով, որ Արայիկ Հարությունյանի գերեվարման մասին լուրը Ադրբեջանը դեռևս չի հաստատել։

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական կողմը առևանգել և ապօրինի ձերբակալել են Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին։

Ըստ ադրբեջական ԶԼՄ-ների, Արայիկ Հարությունյանին Ադրբեջանը փաստաբան է տրամադրել՝  Ալով Սաֆարալիև։ Վերջինս սոցցանցի իր էջում հայտնել է, որ որպես պաշտպան մասնակցել է Հարությունյանի հարցաքննությանը։

«Հարությունյանը հարցաքննվել է, միայն կարող եմ ասել, որ նրա տված ցուցմունքը կօգնի գտնել բազմաթիվ հարցերի պատասխաններ»,- հավելել է ադրբեջանցի փաստաբանը։

 

Տեսանյութեր

Լրահոս