Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ խոսելով իր հայտարարած՝ Գյումրիում չոր նավահանգիստ կառուցելու մասին, ասաց, որ պատվիրել են և այժմ իրագործման ընթացքում է խորը տեխնիկատնտեսական վերլուծությունը, որն անում է հոլանդական ընկերությունը։
Խափանման միջոցը՝ կալանք:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ Երասխում ամերիկյան ներդրումներով գործարանի պրոյեկտը շարունակվում է, իրագործման ընթացքում է։
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ամփոփվել են ՊՎԾ ղեկավարի հանձնարարագրի հիման վրա «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունում (այսուհետ՝ Ընկերություն)՝ ՀՀ մասնակցությունից ծագող և լիազոր մարմնի, ինչպես նաև կառավարման բարձրագույն ու հսկողություն իրականացնող մարմնում ՀՀ ներկայացուցչի լիազորություններից բխող վերահսկողության ապահովման նպատակով իրականացված ուսումնասիրության արդյունքները:
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էս աղջիկը կմեռնի բերդում։ Ինչպես դատական նիստի ժամանակ, տեսախցիկների առաջ մահացավ Արմեն Գրիգորյանը։ Տաթևը առողջական լուրջ խնդիրներ ունի։
Հայկական հուշարձանները ոչնչացնելու Ադրբեջանի քաղաքականությունը նոր չէ, այդ քաղաքականությունն ամենուր է՝ որտեղ Ադրբեջանի բանակը մտնում է։ Մենք 1994 թվականից ի վեր այդ ամենը տեսել ենք և՛ հյուսիսային Արցախում, և՛ Նախիջևանում, և 44-օրյա պատերազմից հետո Հադրութում, Քարվաճառում և այն բոլոր տարածքներում, որոնք անցան Ադրբեջանի հսկողության տակ։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով՝ նախարարությունը չի տիրապետում, թե ինչ քարտեզներով պետք է Ադրբեջանի հետ տեղի ունենա սահմանազատում և սահմանագծում, նախարարությունը նման քարտեզներ չունի։
Ֆրանսիայի իշխանությունները հանդես են եկել ԵՄ-ում կոռուպցիայի ու շահերի բախման մոնիտորինգի համար անկախ մարմնի ստեղծման օգտին։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հոկտեմբերի 30-ին, ժամը 11.25-ի սահմաններում, Տավուշի մարզի Աղավնավանք բնակավայրում իրար են բախվել «ԳԱԶել» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-2106»-ի 67-ամյա վարորդ Ռաֆիկ Բեգյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդուլլահիանը չորեքշաբթի կայցելի Թուրքիա՝ քննարկելու տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Այդ մասին հաղորդագրություն է զետեղվել Թուրքիայի արտգործնախարարության սոցցանցային X հարթակում։
Ավարտվել է 2023 թ․ սեպտեմբերին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում իրականացվող զանգվածային ակցիաների մասնակից 33-ամյա տղամարդու կողմից ոստիկանի օրինական մասնագիտական գործունեությանը միջամտելու, վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Երասխի գործարանն առաջիկայում կտեղափոխվի ավելի անվտանգ տարածք: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, այս մասին հայտարարեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Անդրադառանլով լրագրողի հարցին, թե արդյոք այդպիսով հայկական կողմը տուրք չի տալի՞ս ադրբեջանական սպառնալիքներին՝ Քերոբյանը պատասխանեց, որ գործարանն օտար ներդնողի նախագիծ է ու հենց նրանք են որոշում իրենց հետագա անելիքը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով՝ Հյուսիս-Հարավ ճանապարհի հետ կապված դրականն այն է, որ մի շարք հատվածներ վերջապես մտան շինարարության փուլ։
Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են, ադրբեջանական կողմը ևս նմանատիպ հայտարարություն արեց։
Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրին՝ փոխնախարարը հիշեցրեց կրթության կառավարման տեղեկատվական համակարգում հրապարակված թափուր հաստիքների ցուցակները, որտեղ ուսուցիչները կարող են ծանոթանալ աշխատանքի հնարավորության տարբերակներին:
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին:
Վերջին ժամերին Իսրայելի պաշտպանության բանակի միացյալ ուժերը՝ ցամաքային ստորաբաժանումների գլխավորությամբ, կատաղի մարտեր են մղել Գազայի հատվածի տարածքի խորքերում
Այսօր ԱԺ-ում լրագրողները Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեցին, թե օրերս ի՞նչ քարտեզների մասին էր խոսում Նիկոլ Փաշինյանը, երբ հայտարարում էր, որ այդ քարտեզներով պետք է տեղի ունենա Ադրբեջանի հետ սահմանազատում և սահմանագծում։
Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Սլովակիայի միջև առկա բարեկամական հարաբերություններն առավել կընդլայնվեն՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության:
Այն բարձր պահանջարկը, որն առկա էր 2022-23 թթ.-ին, աստիճանաբար ճշգրտվում է. պարզաբանում են ԿԲ-ից
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով:
Լիազորությունները վաղաժամ դադարած ավագանու անդամի մանդատը տրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Միքայել Արմենի Խաչատրյանին։
Այս օրերին Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը, նաև ՀՀ Կենտրոնական բանկը 2024 թվականի դիտարկումներում Հայաստանի համար տնտեսական աճը կանխատեսել են 4.8-5.5-ի միջակայքում: Բայց կառավարությունն առավել լավատես է՝ նշում են, որ տնտեսական աճի թիրախը կպահպանվի 7 տոկոսի մակարդակում:
Կարևորը էդ մարդկանց պոտենցիալը օգտագործել. Մարտին Գալստյան
Ես երախտապարտ եմ այս նշանակալից իրադարձության շրջանակում ելույթ ունենալու հնարավորությունն ինձ ընձեռելու կապակցությամբ, որը տեղի է ունենում ս․թ․ նոյեմբերին Արաբական Միացյալ Էմիրություններում կայանալիք COP28-ին նախորդող վճռորոշ շրջանում:
Դեռևս 2021 թ․ դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Հաագայի արդարադատության միջազգային դատարանը, հիմք ընդունելով 1965թ․ ՄԱԿ-ի կողմից ընդունված «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի մասին միջազգային կոնվենցիան», վճռեց Ադրբեջանի նկատմամբ կիրառել հետևյալ միջանկյալ միջոցները․
Մինչև 2027 թվականը պետք է լուծենք 1089 ընտանիքի բնակարանային խնդիր. Արմեն Ղուլարյան
Նշվում է, որ զոհերից 3542-ը երեխաներ են։
ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը հոկտեմբերի 31-ին նիստում որոշել է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.5 տոկոս։ Այս մասին հոկտեմբերի 31-ին կայացած ասուլիսում տեղեկացրել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Հայաստանում «Կայուն զարգացման» օրակարգը (Sustainable development) մշտապես գտնվում է Ակբա բանկի ուշադրության կենտրոնում։ «Կայուն զարգացման» գլխավոր նպատակը մարդկային կյանքի որակի ապահովումն է։