Երասխի գործարանը կառուցվում է, բայց այլ վայրում. Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ Երասխում ամերիկյան ներդրումներով գործարանի պրոյեկտը շարունակվում է, իրագործման ընթացքում է։

Նա, սակայն, չնշեց, թե կոնկրետ որտեղ է տեղի ունենում գործարանի շինարարությունը, միայն հայտնեց՝ մոտակայքում։

«Մենք այստեղ գործ ունենք մասնավոր ներդրումներ իրականացնող ընկերությունների հետ, և ըստ էության ներդրողներն իրենք են որոշում իրենց հետագա անելիքները։ Իսկ մենք փորձում ենք իրենց մաքսիմալ օգտակար լինել։

Պարզ է, որ այս ամենը կազդի ներդրումների վրա, տեսնում ենք, որ տարբեր ներդրողներ հապաղում են ներդրումներ իրականացնել, քննարկում, բայց չեն սկսում։ Դրա համար էլ մենք միշտ նշում ենք, որ խաղաղությունն էական նշանակություն ունի մեր ներդրումային միջավայրի վրա։ Մենք, իհարկե, կարող ենք օրենքներ փոխել, ծրագրեր մշակել և դա անում ենք և մեր աշխատանքով կարողանում ենք ներդրումներ ներգրավել, բայց խաղաղությունն այն անհրաժեշտ պայմանն է, որը պետք է առաջին հերթին ապահովի խոշոր ներդրումային ծրագիր։ Խաղաղության օրակարգն անհրաժեշտ պայման է՝ ներդրումային բավարար միջավայր ունենալու համար»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Վահան Քերոբյանը։

Կարդացեք նաև

Ըստ Քերոբյանի՝ պետք է հասնել նրան, որպեսզի ունենանք երկարատև խաղաղություն, և ոչ ոք ոչ ոքի վրա չկրակի։

 

Տեսանյութեր

Լրահոս