«5.6-ը շատ նորմալ թիվ է». ԿԲ նախագահը՝ տնտեսական աճի կանխատեսման և Կառավարության լավատեսության մասին
Այս օրերին Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը, նաև ՀՀ Կենտրոնական բանկը 2024 թվականի դիտարկումներում Հայաստանի համար տնտեսական աճը կանխատեսել են 4.8-5.5-ի միջակայքում: Բայց կառավարությունն առավել լավատես է՝ նշում են, որ տնտեսական աճի թիրախը կպահպանվի 7 տոկոսի մակարդակում:
168.am-ն այսօր ԿԲ նախագահ Մարտին Գալստյանից հետաքրքրվեց՝ տեղյա՞կ է, թե ինչով է պայմանավորված կառավարության գործընկերների լավատեսությունը:
Ի պատասխան՝ Մարտին Գալստյանը նախ նկատեց՝ ոչ թե կանխատեսում են անում, այլ ներկայացնում են սցենարային մոտեցումներ:
«Մեր 5.6-ը պայմանավորված է հետևյալ գործոնով. նախ՝ չափազանց կարևոր է կապիտալ ծախսերի իրականացման ընթացքը տարվա ընթացքում, երկրորդ՝ մասնավոր հատվածի գործընկերները, տեսնելով կառավարության կողմից իրականացվող պետական կապիտալ ներդրումները, իրենք ևս իրենց ծրագրերում կլինեն նախաձեռնողական ու կներկայացնեն նոր ներդրումներ,- նշեց ԿԲ նախագահը, ապա հավելեց,- Փորձում ենք միշտ ավելի կոնսերվատիվ լինել, քան կառավարության գործընկերներն են»:
Մանրամասները՝ տեսանյութում