Բաժիններ՝

Մարտիրոսյանը, Սարգսյանը և Մելքումյանը հաղթել են «Գրանդ Սվիս»-ի առաջին տուրում

Մեծ Բրիտանիայի Մեն կղզում մեկնարկեց ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարը:

Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանն առաջին տուրում հաղթեցին: Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան, իսկ Շանթ Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը պարտություն կրեցին:

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը հաղթանակ է տոնել անդրանիկ տուրում:

Կանանց մրցաշարում Մարիամ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը ոչ-ոքի գրանցեցին մեկնարկում:

ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարը մեկնարկել է հոկտեմբերի 25-ին և կեզրափակվի նոյեմբերի 11-ին: Մրցաշարը բաղկացած է 11 տուրից և անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 460 հազար դոլար, առաջին հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը կստանա 80 հազար դոլար: Կանանց և տղամարդկանց մրցաշարում 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները իրավունք են ստանում մասնակցելու 2024 թվականի հավակնորդների մրցաշարին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս