Բաժիններ՝

Սննդաբանը գիրությունը որոշելու պարզ միջոց է անվանել

Ճարպակալումը որոշելու պարզ միջոց է նշել սննդաբան Միխայիլ Գինցբուրգը «Երեկոյան Մոսկվա»-ին տված հարցազրույցում։ Նա խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել հասակի վերջին երկու թվերին, քանի որ դրանք համարվում են նորմալ քաշ։

«Օրինակ, եթե մարդու հասակը 170 սանտիմետր է, ապա նրա նորմալ քաշը կազմում է 70 կիլոգրամ»,- ըստ shantnews-ի՝ բացատրել է բժիշկը։

Գիրությունը կարելի է հաշվարկել նաև մարմնի զանգվածի ինդեքսը (BMI) հաշվարկելով։ Անհրաժեշտ է քաշը բաժանել հասակի քառակուսու վրա։ Նորմալ BMI համարվում է մինչև 27:

«Եթե մարմնի քաշը նորմալ արժեքներից ավելի քան 40 տոկոսով գերազանցում է, ապա մարդը համարվում է գեր»,- ասել է Գինսբուրգը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս