Բարեբախտաբար տուժածներ չկան: Չեն վնասվել նաև տվյալ հատվածով անցնող տրանսպորտային միջոցներ:
Չինացի դիվանագետը նշել է, որ հակամարտության սրումը պաղեստինյան հարցի անտեսման անթույլատրելիության ապացույցն է: Նա ընդգծել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության փակ շրջանակից ելք կարող է դառնալ վերադարձը «երկու պետություն երկու ժողովուրդների համար» պլանին և անկախ պաղեստինյան պետության ստեղծումը:
Արցախից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար արցախահայերից շատ քիչ տոկոսն է կարողացել լուծել բնակարանի խնդիրները, մեծ մասը շարունակում է մնալ հյուրանոցներում, ծանոթ-բարեկամի տանը, գյուղերում՝ ժամանակավոր կացարաններում։ Շատերի առօրյա հոգսերը լուծում են կազմակերպություններն ու անհատները։
Տարածաշրջանային խորհրդակցական հարթակում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, ինչպես նաև Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան։
Նախաքննության ընթացքում հարցաքննվել են տասնյակ անձինք, կատարվել են խուզարկություններ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հրթիռակոծության հետևանքով զոհվել է 266 մարդ, այդ թվում՝ 117 երեխա։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Գործող իշխանությունների իրարամերժությունը չի ճանաչում սահմաններ, ոլորտներ, գերատեսչություններ: Վերջին օրինակին ականատես եղանք օրերս. մինչ թավշյա իշխանությունները դասագրքի մակարդակով հրաժարվեցին ուրարտական ժառանգությունից՝ ներառելով քարտեզներ, որոնցում Ուրարտական թագավորության կազմի մեջ չկա Հայաստանը, իշխանության մեկ այլ ներկայացուցիչ՝ ուրարտական շրջանի արքայական միջոցառմամբ ստանձնեց Երևան քաղաքի քաղաքապետի պաշտոնը՝ Երևան քաղաքի՝ ընտրելու իրավունք ունեցող 824.317 բնակիչներից՝ միայն 75.494-ի ձայնով:
Հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ին հնարավոր է կարճատև անձրև։
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Գազայի հատվածի առողջապահական կառույցները սպառել են դեղորայքի և վառելիքի պաշարները։ Այս մասին գրում է սիրիական SANA գործակալությունը։
Տարբեր կիբերհանցագործներ սովորել են հայկական հեռախոսահամարներից զանգեր կատարել։ Սա նոր բան չէ, բայց հիմա դա օգտագործում են այն կերպով, որ զանգը կատարում են բանկի կեղծված համարից կամ էլեկտրոնային վճարման համակարգից։ Այս մասին հայտնում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։
Իրանի մանկապատանեկան գրականության հետազոտական ինստիտուտի տնօրեն, հետազոտող-դասախոս, ոլորտի հեղինակավոր և փորձառու մասնագետ Զոհրե Ղայենին խոսել է մանկապատանեկան ոլորտի խնդիրներից և արդի զարգացումներից։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությունը վաղը Իրանում նախատեսված բանակցություններին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Սիրիայի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 22-ի առավոտյան Իսրայելի ագրեսիայից հետո, որն ուղղված էր Դամասկոսի և Հալեպի միջազգային օդանավակայանների դեմ, ինչի հետևանքով դրանք շարքից դուրս են եկել , Դամասկոսի և Հալեպի օդանավակայաններում բոլոր կանոնավոր չվերթները (ժամանում և մեկնում) կտեղափոխվեն Լաթաքիայի միջազգային օդանավակայան:
Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանները ճշտել են մոր բնակության վայրը և ձեռնարկում են միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու և քննչական բաժին ներկայացնելու համար:
Երեխաները խաղալիս անգամ լսում են, մինչ քեզ թվում է, որ նա խաղում է, ու դա նշանակում է, երբ հաղորդում միացված լինի, որի ժամանակ խոսեն երաժշտությունից, թատրոնից, երեխան կսկսի հետաքրքրվել, թե, օրինակ, ի՞նչ է ջութակը, երբ տեսնի, որ ինչ-որ մեկը ջութակ է պատրաստում։
Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 23-ին Թեհրանում կարող են հանդիպել «3+3» ձևաչափի շրջանակում: Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, հայտնել է ԻՌՆԱ գործակալությունը:
Սրան հաջորդում է մարդկանց ծուղակ գցելը, այն է՝ բանակը բանի պետք չի, ուրեմն պետք է ստեղծել այլ կառույցներ, օրինակ ոմա-մոմաներ:
Միջերկրական ծովի ափերի մոտ 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. այս մասին հաղորդել է Թուրքիայի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման գրասենյակի կայքում։
Իսրայելի իշխանությունները տարհանելու են երկրի հյուսիսում՝ Լիբանանի հետ սահմանին մոտ գտնվող ևս 14 բնակավայրի բնակիչներին, հայտնում է The Times of Israel-ը։
Օրվա ընթացքում առույգ լինելու համար խորհուրդ է տրվում նախաճաշին օգտագործել սպիտակուցներ և ածխաջրեր, ինչպես նաև կարող եք սուրճ խմել։ Էնդոկրինոլոգ, պրոֆեսոր Զուխրա Պավլովան այս առաջարկություններով կիսվել է Telegram-ում՝ վկայակոչելով վերջին ուսումնասիրությունը:
Ջրափրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման վերաբերյալ ՀՀ համաձայնությունը մնում է ուժի մեջ՝ անկախ հարաբերություններում առկա իրավիճակից։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Կլիմովը։
Հոկտեմբերի 21-ին, ժամը 21։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 101/3 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Հայկական «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն»-ի (CSIE) համատեղ աշխատանքների արդյունքում ստեղծված և Hayasat-1 անվանումը ստացած հայրենական առաջին արբանյակն անցել է թեստավորման բոլոր փուլերն ու պատրաստ է SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով տիեզերք թռչելուն:
Բուենոս Այրեսից hոկտեմբերի 21-ին Երևան է մեկնել հատուկ չվերթ, որը տեղափոխում է հումանիտար օգնություն՝ Ադրբեջանի կողմից կազմակերպված էթնիկ զտման արդյունքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության համար:
Ես չեմ միանալու Շուշիի փողոց ունենալու, Ստեփանակերտի անվան հայրենակցական միություն, Հադրութի անվան կլուբ բացելու, «Քարվաճառ» անունով ազգագրական պարի անսամբլ հիմնելու նախաձեռնություններին, որպեսզի ևս մեկով չավելանա հայրենիքի պատմականը սիրողների թիվը։
Կյանքից հեռացել է անգլիական ֆուտբոլի ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ի լեգենդ Սեր Բոբի Չարլթոնը:
Համոզված եմ, որ Արցախի ներկացուցչության դիմաց հավաքված և ակտիվություն/ագրեսիվություն դրսևորող անձանց ճնշող մեծամասնությունն իր քայլի վտանգավորությունը ողջ խորությամբ չէր էլ պատկերացնում:
Կատարվում է քննություն:
«Հեզբոլլահ» շարժման ահագնացող հարձակումները «Լիբանանը պատերազմի մեջ ներքաշելու» վտանգ են ներկայացնում», – հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ), քանի որ շարժման կողմից Իսրայելի վրա վերսկսված սահմանային հարձակումներն ավելի լայն հակամարտության մտավախություն են առաջացնում, հայտնում է Times of Israel-ը: