
Արարատ Միրզոյանը վաղը կմասնակցի «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպմանը. ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով հոկտեմբերի 23-ին Թեհրանում կմասնակցի տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») հանդիպմանը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ Անի Բադալյանը։
Ըստ նրա՝ այցի ընթացքում նախատեսված են նաև երկկկողմ հանդիպումներ:
Տարածաշրջանային խորհրդակցական հարթակում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, ինչպես նաև Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան։