ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է Լավրովի մասնակցությունը Թեհրանում կայանալիք բանակցություններին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությունը վաղը Իրանում նախատեսված բանակցություններին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Հաստատում ենք երկուշաբթի օրը Թեհրանում նախատեսված Լավրովի բանակցությունները», – ասել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վաղը Թեհրանում կայանալու է «3+3» ձևաչափով հանդիպումը, որին մասնակցելու են Իրանի, ՌԴ-ի, Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները:

Երևանը դեռ պաշտոնապես չի հաստատել իր մասնակցությունը բանակցություններին։

Տարածաշրջանային համագործակցության այս ձևաչափով հանդիպումն անցկացվել է միայն մեկ անգամ ՝ 2021 թվականի վերջին, առանց Վրաստանի։

Տեսանյութեր

Լրահոս