Քաղաքապետի երդմնակալության շուրջ 200 հազար դոլարանոց «բեգրաունդը»՝ «Բեգրաունդ»-ի կողմից

Գործող իշխանությունների իրարամերժությունը չի ճանաչում սահմաններ, ոլորտներ, գերատեսչություններ: Վերջին օրինակին ականատես եղանք օրերս. մինչ թավշյա իշխանությունները դասագրքի մակարդակով հրաժարվեցին ուրարտական ժառանգությունից՝ ներառելով քարտեզներ, որոնցում Ուրարտական թագավորության կազմի մեջ չկա Հայաստանը, իշխանության մեկ այլ ներկայացուցիչ՝ ուրարտական շրջանի արքայական միջոցառմամբ ստանձնեց Երևան քաղաքի քաղաքապետի պաշտոնը՝ Երևան քաղաքի՝ ընտրելու իրավունք ունեցող 824.317 բնակիչներից՝ միայն 75.494-ի ձայնով:

Տիգրան Ավինյանի երդմնակալությանն իրենց մասնակցությունն էին բերել Էրեբունու հիմնադիր Արգիշտի Ա-ի նիզակավորները:

Հոկտեմբերի 13-ի այս ուրարտական խրախճանքին քաղաքապետարանը նախապատրաստվել էր դեռ հոկտեմբերի 9-ին՝ ավագանու անդրանիկ նիստից մեկ օր առաջ՝ պայմանագիր կնքելով պետգնումներում ֆավորիտ, հաճախ ոչ մրցակցային մեկ անձ ընթացակարգերով պայմանագրեր կնքող «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ:

Կարդացեք նաև

Կարմիր գորգ, փորագրություններով դեկորացիաներ, դրոշներ, զինանշաններ, ուրարտական ասպետներ, բեմ, հանդիսավարներ, լուսավորություն, հյուրասիրություն և միջոցառման այլ բաղադրիչներ. ահա այսքանը՝ միով բանիվ, պետության վրա արժեցել է  87 միլիոն 317.000 դրամ կամ ավելի քան 200.000 ԱՄՆ դոլար: Պայմանագիրը կնքվել է մեկ անձ ընթացակարգով: Ի դեպ, այս ընկերության պարագայում սա, կարելի է ասել, օրինաչափություն է։

168.am-ի մի քանի հրապարակումներում արդեն անդրադարձել է ՍՊԸ-ին՝ նշելով, որ «Բեգրաունդ Փրոդաքշն»-ը գրանցվել է 2018 թվականին և պատկանում է Մարինե Ստեփանյան-Վազգեն Պողոսյան ամուսնական զույգին, 2019-ից սկսել է իր ակտիվությունը պետգնումների համակարգում:

2023 թվականի սկզբից այս ընկերությունն արդեն հասցրել է ևս 2 միջոցառման կազմակերպիչ լինել.  Ջազի միջազգային օրվա շրջանակներում միջոցառում կազմակերպելու համար Երևանի քաղաքապետարանը 89 միլիոն 280 հազար դրամի պայմանագիր է կնքել ընկերության հետ՝ մեկ անձ ընթացակարգով, իսկ ԿԳՄՍ-ն երկփուլ մրցույթի արդյունքում Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը կազմակերպելու համար ընտրել է «Բեգրաունդ Փրոդաքշն»-ին՝ նրա հետ կնքելով 1 միլիարդ 160 միլիոն արժողությամբ պայմանագիր:

Եվս 1 միջոցառման պայմանագիր կնքվել էր սեպտեմբերին. հրատապ բաց մրցույթ ընթացակարգով «Մեր ժամանակների հերոսը» միջոցառման համար մատակարար էր ընտրվել  դարձյալ այս ընկերությունը, սակայն միջոցառումը հետաձգվել էր:

Տեսանյութեր

Լրահոս