
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով

Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ին հնարավոր է կարճատև անձրև։
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-ին, 25-27-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, 25-27-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-ի ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։