
Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կարող են «3+3» ձևաչափի շրջանակում հոկտեմբերի 23-ին հանդիպել Թեհրանում. ԻՌՆԱ

Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 23-ին Թեհրանում կարող են հանդիպել «3+3» ձևաչափի շրջանակում: Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, հայտնել է ԻՌՆԱ գործակալությունը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Մոսկվան հաստատում է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ծրագրված բանակցությունները Թեհրանում հոկտեմբերի 23-ին: