
Մարմնամարզության ԱԱ-ի մրցումային վերջին օրը չեմպիոնական տիտղոսը կփորձի պաշտպանել Արթուր Դավթյանը

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը կփորձի պահպանել աշխարհի չեմպիոն տիտղոսը:
Բելգիական Անտվերպեն քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի 52-րդ առաջնության մրցումային վերջին օրը պայքարի մեջ կմտնեն հենացատկի վարժության եզրափակիչ դուրս եկած մարզիկները: Մրցումների մեկնարկը կլինի Երևանի ժամանակով 16:00-ին:
Արթուր Դավթյանն արդեն իսկ ապահովել է Փարիզի 33-րդ Օլիմպիական խաղերի ուղեգիր` որակավորման փուլում մրցելով նաև բազմամարտում:
Աշխարհի առաջնության առանձին վարժությունների եզրափակիչ էին դուրս եկել Հարություն Մերդինյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը: Նժույգ-թափերի վարժությունում Մերդինյանը 4-րդն է, օղակների վարժությունում Ավետիսյանը 7-րդը, իսկ Դավթյանը` 4-րդը: