ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում խստորեն դատապարտում է Արցախի նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵՄ վերջին հայտարարությունը՝ նշելով, որ անկախ փորձագետների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների բազմաթիվ զեկույցներ և հայտարարություններ զգուշացրել են Արցախում էթնիկ զտումների Ադրբեջանի շարունակական քաղաքականության և դրա ցեղասպանական էության մասին։
Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։ Այս մասին նշված է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Առգրավվել է շուրջ 90 պատրաստի նռնակ։
Կրթական բաղադրիչը իրականցվում է «Իրական դպրոց» միջին մասնագիտական կրթական հաստատության կողմից, իսկ բիզնես բաղադրիչը՝ COWO ընկերության կողմից: Այսպիսով` փորձում են բիզնես ոլորտը կապել կրթության հետ, հաբը կամուրջ է հանդիսանում այդ երկուսի միջև:
Պեսկովը երկու առաջնորդների հանդիպումն անվանել է «շատ և շատ կառուցողական»։ Նրա խոսքով՝ կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։
Օգոստոսի 9-ին Լատվիայի կառավարությունն անօրինական միգրանտների հոսքի կապակցությամբ հերթական անգամ Բելառուսի հետ սահմանամերձ շրջաններում երեք ամսով`մինչև նոյեմբերի 10-ը, երկարաձգել է գործող արտակարգ դրության ռեժիմը։
Ժան-Լուի Բուրլանժը ևս մեկ անգամ ընդգծել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին և ԼՂ ժողովրդին` հաղթահարելու դժվարություններն ու առկա խնդիրները:
Հանդիպմանը քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղում՝ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տիրող օպերատիվ իրավիճակը, առկա խնդիրները, Լեռնային Ղարաբաղում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր:
Դերնայի քաղաքապետը հայտնել է, որ իր գնահատականը հիմնված է հեղեղների հետևանքով լիովին ոչնչացած շրջանների բնակիչների թվի վրա։ Հաղորդվում է, որ ծովը շարունակում է տասնյակ մարմիններ ափ հանել։
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Արցախի Հանրապետություն-Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարան» բարեկամական խմբի նախաձեռնությամբ սեպտեմբերի 13-ին տեսակապով հանդիպում է կազմակերպվել Բելգիայի գործընկերների հետ:
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը՝ հումանիտար ճգնաժամը և դրա հաղթահարմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր:
Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում շարունակվող լարվածությամբ և շարունակում է շփումները Երևանի և Բաքվի հետ։
Իտալական Կարմիր խաչի պաշտոնական ներկայացուցիչ Ֆրանչեսկա Բասիլեն ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում «շուրջ 6 հազար մարդ է Լամպեդուզա ժամանել՝ 120 տարբեր նավերով»։
Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում գերմանական Բադեն-Բադեն այցելելու, այդ թռիչքների նպատակն ու պետական միջոցների հնարավոր վատնումը ստուգելու նպատակով հարուցված քրեական գործը կարճվել է։ Այս մասին Factor․am-ը տեղեկացել էր Գլխավոր դատախազությունից։
Հանրային հեռուստաընկերությունը երկրորդ նախընտրական բանավեճն է իրականացնում Երևանի ավագանու թեկնածուների միջև:
Նա հիշեցրեց, որ մոտ երկու շաբաթ առաջ Հայաստանում Գերմանիայի դեսպանն ու Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ստորագրել են ֆինանսական համագործակցության համաձայնագիր: Փաստաթղթով նախատեսվում է մինչև 12 մլն եվրոյի ֆինանսական օժանդակության տրամադրում՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում ծրագրի իրականացման համար:
Այսօր Նիկոլ Փաշինյանի մոտ դրսևորվել են նրա մեջ նախկինում «նստած» բոլոր վատագույն հատկությունները, որոնցից մեկն է նեղացածությունը։ Այս մասին nsn.fm-ի եթերում հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը։
ՄԻՊ ներկայացուցիչները քննարկումներ են ունեցել նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։
shamshyan.com-ի հաքղորդմամբ՝ այսօր սեպտեմբերի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում՝ քաղաքային տրանսպորտի համար նախատեսված կանգառում, քաղաքային թիվ 57 երթուղին սպասարկող Hyundai մակնիշի ավտոմեքենայում ուղևորը հանկարծամահ է եղել։
Հովհ. Թումանյանի թանգարանը նորոգման, 2-րդ մասնաշենքի վերակառուցման և հարկերի ավելացման աշխատանքներով պայմանավորված, 31 ամիս ժամկետով դադարեցրել է այցելուների ընդունումը:
Իրավապահ մարմիններն անմիջապես փակել են Գյումրու Շիրակացի փողոցի մի հատվածը, տարհանել են ոստիկանության բաժնի և նույն շենքում գործող անձնագրային բաժանմունքի աշխատակիցներին:
Հուշագրով նախատեսվում է համագործակցություն համատեղ ծրագրերի իրականացման, գիտաշխատողների, ուսանողների, գիտական հրապարակումների փոխանակման, գիտական հանդիպումներին մասնակցելու միջոցով։
Նախարարության հաղորդագրությունում նշվում է, որ «Խաղաղություն Ուկրաինայում» նախագծի շրջանակներում Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը ներգրավել է 19,5 միլիարդ դոլար և 1,44 միլիարդ եվրո ընդհանուր գումարի դրամաշնորհներ և վարկեր։
Ադրբեջանական լրատվամիջոցները սեպտեմբերի 13-ին իրենց ժամանակով 20:30-ի սահմաններում տեղեկություն տարածեցին, թե բարդ ռելիեֆ ունեցող լեռնային տեղանքում ռազմական մեքենայի վթարի հետևանքով ադրբեջանական բանակի երեք զինծառայող է մահացել:
Բացի այդ, երբ ժամանակին գլխի եք ընկնում և փակում հղումը, ձեր ընկերներին երևում է, որ դուք այն հավանել եք։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 14-ին ժամը 13։45-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
Սեպտեմբերի 16-18-ին կեսօրից հետո` առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։
Խորհրդակցությունները վարել են Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Մեքսիկայի արտաքին հարաբերությունների փոխքարտուղար Կարմեն Մոռենո Տոսկանոն։
Քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերություններին եւ Լեռնային Ղարաբաղում տիրող իրադրությանն առնչվող մանրամասներ: