Գյումրիի ոստիկանության բաժանմունքում ռումբի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել
Գյումրիի ոստիկանության բաժանմունքում ռումբի առկայության մասին ահազանգ է ստացվել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել:
Այս մասին հայտնում է Գյումրիում «Արմենպրես»-ի թղթակիցը։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնում ռումբի առկայության մասին ահազանգը ստացվել է սեպտեմբերի 14-ին, ժամը 13:00-ի սահմաններում
Իրավապահ մարմիններն անմիջապես փակել են Գյումրու Շիրակացի փողոցի մի հատվածը, տարհանել են ոստիկանության բաժնի և նույն շենքում գործող անձնագրային բաժանմունքի աշխատակիցներին:
Տեղում աշխատել են սակրավորները։ Պարզվել է , որ Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնում ռումբի առկայության մասին ահազանգը կեղծ է: Տարածքում սակրավորների աշխատանքից հետո շենքում ռումբ չի հայտնաբերվել:
Շիրակացի փողոցն այս պահին բաց է:
Արմենուհի Մխոյան