Բաժիններ՝

Իրանի հետախուզությունը նռնակների արտադրության արտադրամաս է հայտնաբերել

Իրանի անվտանգության ուժերն ու հետախուզությունը Իլամ արևմտյան նահանգում հայտնաբերել են ձեռքի և լուսաձայնային նռնակների արտադրության արտադրամաս։ Առգրավվել է շուրջ 90 պատրաստի նռնակ։ Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից:

«Իլամի անվտանգության և հետախուզության ուժերի ջանքերով այսօր առավոտյան հայտնաբերվել է ձեռքի և լուսաձայնային նռնակների արտադրության արտադրամաս, հայտնաբերվել ու առգրավվել է 87 պատրաստի նռնակ և մեծ քանակությամբ հումք… ինչպես նաև առարկաներ` կարգախոսներ գրելու համար… Բերման ենթարկված անձն ուղարկվել է դատական ​​մարմիններ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Երկու օր առաջ Իսլամական հանրապետության տեղեկատվության (հետախուզության) նախարար Էսմայիլ Խաթիբը հայտարարել էր, որ իրանական հետախուզական ծառայություններն այս տարվա մարտից մինչև սեպտեմբեր ձերբակալել են ավելի քան 200 զինյալների, որոնք պլանավորել էին մի շարք ահաբեկչական հարձակումներ իրականացնել Իրանի ողջ տարածքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930