Փաշինյանը կարծես ձեռնամուխ է եղել ամեն օր ինչ-որ զզվելի բան ասելու. Կալաշնիկով

Այսօր Նիկոլ Փաշինյանի մոտ դրսևորվել են նրա մեջ նախկինում «նստած» բոլոր վատագույն հատկությունները, որոնցից մեկն է նեղացածությունը։ Այս մասին nsn.fm-ի եթերում հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը։

«Ամերիկյան զորավարժությունների սադրանքից հետո Փաշինյանը կարծես ձեռնամուխ է եղել ամեն օր ինչ-որ զզվելի բան ասելու։ Նրա մոտ դրսևորվել է այն ամենը, ինչ նախկինում «նստած» էր մեջը։ Ես նրան հանդիպել եմ այն ժամանակ, երբ նա վազում էր Երևանի փողոցներով, նրա շարժումը կոչվում էր «Ելք»։ Ելք ՀԱՊԿ-ից, ելք բոլոր կառույցներից…

Այն ժամանակ, երբ դեռ վարչապետ չէր, նրան հարց տվեցի՝ իսկապե՞ս ցանկանում եք դուրս գալ ՀԱՊԿ-ից, Եվրասիական տնտեսական միությունից։ Նա ինձ պատասխանեց՝ ոչ, չեմ ցանկանում:

Նա «ոչ» պատասխանեց ոչ միայն ինձ, այլև հրապարակավ բարձրաձայնեց այդ մասին։ Դե տեսնենք», – ասել է Կալաշնիկովը։

Նրա կարծիքով՝ Փաշինյանին չպետք է առաջնորդվի նեղացվածության զգացումով, որը մնացել է նրա մեջ:

Ըստ Կալաշինկովի՝ Փաշինյանը հունից դուրս է եկել Հեռավորարևելյան ֆորումում Պուտինի ելույթից հետո:

Տեսանյութեր

Լրահոս