Բաժիններ՝

Էստոնիան ոստիկանների կուղարկի Լատվիայի սահմանների պահպանությանն օգնելու համար

Էստոնիայի ոստիկանության և սահմանային պահպանության վարչությունը անձնակազմ կուղարկի Բելառուսի հետ Լատվիայի սահման` անօրինական միգրանտներից այն պահպանելու գործում լատվիական կողմին օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին հաղորդում է Postimees պարբերականը՝ վկայակոչելով Էստոնիայի ներքին գործերի նախարար Լաուրի Լյաենեմետսի հայտարարությունը։

«Վերջին ժամանակներս Լատվիան ենթարկվել է լայնածավալ հիբրիդային հարձակման, հաճախացել են սահմանի անօրինական հատման դեպքերը, -հայտնել է Էստոնիայի ՆԳ նախարարը։ – Լատվիացիները նաև Էստոնիային են դիմել՝ ցանկանալով մեզնից ավելի մեծ աջակցություն ստանալ։ Մենք որոշեցինք, որ մեր մարդկանց կուղարկենք նրանց օգնելու. ոստիկանության և սահմանային պահպանության վարչությունն այժմ պատրաստվում է դրան: Առաջին հերթին մեր մարդիկ կպարեկեն սահմանին: Մենք պատրաստ ենք օգնել լատվիացիներին այնքան, որքան անհրաժեշտ է»:

Օգոստոսի 9-ին Լատվիայի կառավարությունն անօրինական միգրանտների հոսքի կապակցությամբ հերթական անգամ Բելառուսի հետ սահմանամերձ շրջաններում երեք ամսով`մինչև նոյեմբերի 10-ը, երկարաձգել է գործող արտակարգ դրության ռեժիմը։ Արտակարգ դրության ռեժիմն ի սկզբանե ուժի մեջ է մտել 2021 թ. օգոստոսի 11-ից և քանիցս երկարաձգվել։ Այս ընթացքում կանխվել է սահմանն ապօրինի հատելու ավելի քան 6500 փորձ։ Մինսկում հայտարարում են, որ Ռիգայի մեղադրանքները, թե Բելառուսը միգրացիոն ճնշում է գործադրում ԵՄ-ի վրա, ապացույց չունեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս