Բաժիններ՝

Ուկրաինան ԱՄՆ-ից 1,25 մլրդ դոլարի չափով նոր դրամաշնորհ կստանա

Ուկրաինան ԱՄՆ-ից 1,25 մլրդ դոլարի չափով հերթական դրամաշնորհը կստանա: Այս մասին հաղորդվում է Ուկրաինայի ֆինանսների նախարարության կայքում։

«Ուկրաինայի ֆինանսների փոխնախարար Օլգա Զիկովան ստորագրել է բանակցությունների արձանագրություն՝ ԱՄՆ-ից պետբյուջե $1,25 միլիարդ դոլարի չափով դրամաշնորհ ներգրավելու վերաբերյալ՝ Համաշխարհային բանկի «Խաղաղություն Ուկրաինային» նախագծի շրջանակներում: Միջոցները կուղղվեն բնակչության խոցելի խավերի աջակցությանը, ինչպես նաև պետական ​​գործառույթների կատարման ապահովման աշխատանքը կատարողներին և կրթական ու բժշկական ծառայությունների տրամադրմանը», – ասվում է նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ։

Նախարարության հաղորդագրությունում նշվում է, որ «Խաղաղություն Ուկրաինայում» նախագծի շրջանակներում Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը ներգրավել է 19,5 միլիարդ դոլար և 1,44 միլիարդ եվրո ընդհանուր գումարի դրամաշնորհներ և վարկեր։

Հուլիսի 31-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը հաղորդել էր այն մասին, որ ԱՄՆ-ն Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ դոլարի չափով դրամաշնորհ է հատկացրել պետ​​բյուջեի ծախսերը մասնակիորեն փոխհատուցելու համար։ Ինչպես պարզաբանել են նախարարների կաբինետում, դրամաշնորհը նախատեսված է եղել` մասամբ փոխհատուցելու պետական ​​բյուջեի՝ անվտանգության և պաշտպանության ոլորտի հետ չկապված ծախսերը, այդ թվում՝ սոցիալական և հումանիտար ծախսերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս