Մոսկվան շարունակում է Լեռնային Ղարաբաղի հարցով Երևանի և Բաքվի հետ շփումները․ Պեսկով

Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում շարունակվող լարվածությամբ և շարունակում է շփումները Երևանի և Բաքվի հետ։

Աս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ զսպվածության կոչ անելով երկու երկրներին։

«Իհարկե, մենք մտահոգված ենք, որ լարվածությունը չի թուլանում և նույնիսկ որոշ հատվածներում աճի միտում ունի: Անկախ ամեն բանից՝ Ռուսաստանը մնում է անվտանգության հուսալի երաշխավոր: Մենք շարունակում ենք մեր շփումները և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ և, իհարկե, երկու կողմերին կոչ ենք անում զսպվածության դրսևորել և գործել երեք տարի առաջ ստորագրված եռակողմ փաստաթղթերի ոգով՝ իհարկե, հաշվի առնելով այն նոր իրողությունները, որոնք ի հայտ են եկել դրանից հետո», – Պեսկովի խոսքերն է մեջբերում ТАСС-ը։

Տեսանյութեր

Լրահոս