Ի՞նչ անել․ Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
• Հայաստանի հիմնական խնդիրն առաջնորդության ճգնաժամն է։ Դե-ֆակտո իշխանությունները, մեղմ ասած, հեռու են ազգային առաջնորդությունից, ավելին՝ թուրքական դրածոներ են, իսկ ազգային ուժերի շրջանում շատ կան որակյալ կառավարիչներ, փորձառու ղեկավարներ, բայց ոչ առաջնորդներ։
• Առաջնորդը չբացահայտված, վտանգավոր, չսալարկված ու խորդուբորդ ճանապարհով առաջինը գնացողն է և իր հետևից տանողը։ Առաջնորդության համար պետք են ինչպես որակական (կամային) հատկանիշներ, այնպես էլ գիտելիք ու տեղանքի իմացություն։
• Ի՞նչ անել։ Եղե՛ք առաջնորդ։ Յուրաքանչյուրդ ձեր տեղում, ձեր միջավայրում խոսքով, գործով, մտքերով առաջնորդեք մարդկանց ազգային ճանապարհով։ Գտե՛ք ձեզ պես այլ առաջնորդների և միավորե՛ք ձեր ջանքերը։ Սովորե՛ք ու սովորեցրե՛ք։
• Եվ ամենակարևորը՝ մի՛ հիասթափվեք։ Եթե առջևից գնացողը հիասթափվի, ամբողջ խումբը կորստյան կդատապարտվի։ Այսօր հայ ազգը՝ որպես խումբ ու հավաքականություն, կարոտ է մեր բոլորիս առաջնորդությանը։ Հիշե՛ք, որ թշնամու օկուպացիայի տակ հայտնված մեր հողերը դեռ կարոտ են ազատագրման։ Ո՞վ պետք է դա կյանքի կոչի, եթե ոչ մենք։