Բաժիններ՝

Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել. վնասվածք է ստացել նաեւ Հետք Մեդիա Գործարանի լրագրողը․ «Հետք»

Կառավարության առջև այսօր՝ սեպտեմբերի 19-ին, բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության լուսաձայնային նռնակների կիրառելու հետևանքով մի շարք քաղաքացիներ վնասվածքներ են ստացել։

Տուժել է նաև Հետք Մեդիա Գործարանի լրագրող Անուշ Մկրտչյանը, որը լուսաբանում էր ակցիան։ Անուշը բեկորային վնասվածք է ստացել, որի հետևանքով, ըստ բժիշկների, մակերեսային այրվածք է առաջացել։ Այս մասին հայտնում է «Հետք»-ը։

Ըստ նրա՝ ժամը 19։56-ի սահմաններում 2 անգամ պայթյուն է լսվել, որից հետո նա զգացել է, որ կողային հատվածում վնասվածք ունի։ Անուշը հեռացել է տարածքից, քայլել դեպի Մաշտոցի պողոտա, ապա զանգել է շտապօգնություն։ Ժամանած բժիշկները վիրակապել են ու արձանագրել դեպքը։

Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ բժշկական օգնության են դիմել նաև ոստիկաններ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս