Այն ինչ կատարվում է Արցախում և կատարվելու է Սյունիքում, չի կարող անհետևանք մնալ. Կարպիս Փաշոյան

Լրագրող Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հեղաշրջում չկա, բայց կան հեղաշրջում դատապարտող, պետականությունը իբրև թե պաշտպանող հարյուրավոր մարդիկ։

Ֆեյսբուքում պետականություն փրկելն էլ երևի արդեն մասնագիտություն է դարձել։

Հրապարակում հավաքվածները ընդամենը օբյեկտիվ պատճառներով զայրացած, ցասումով լցված մեր քաղաքացիներն են և ոչ ավելին։

Հակասահմանադրական հեղաշրջումը ես էլ չեմ ողջունում, բայց ադեկվատի կաշի ու ռացիոնալի դիմակ հագած ընկերներիս ուզում եմ հիշեցնել, որ բոլոր զարգացումները տանում են ցավալի այդ հանգրվանին։

Իշխանությունը երկրորդ անգամ տապալել է իր արտաքին քաղաքական կուրսը, և եթե դա հետևանքներ չի ունենում, ապա մենք ինքներս մեր ձեռքով արյուն ենք նախապատրաստում Երևանի կենտրոնում։ Էական չէ, հիմա, թե մեկ տարի հետո։ Այն ինչ կատարվում է Արցախում և կատարվելու է Սյունիքում, չի կարող անհետևանք մնալ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930