«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանն է։
«Ապրիլյան պատերազմն ինչպե՞ս 4 օրում կանգնեցրեցին, ինչու մերոնք պարտվե՞լ են՝ չէ՛, ուղղակի կանգնեցրել են, որովհետև մերոնք շատ թափ են ունեցել, իսկ այս անգամ մերոնց լրիվ ծախել էին՝ ժամով, օրով, վայրկյանով, անտառներով… մի խոսքով՝ լիքը բաներ կան… Ե՛վ մեր ազգի արյունն են ծախել, և՛ հողերն են ծախել»,- եզրափակեց Կարինե Ռասոյանը։
Ի տարբերություն մեծահասակների՝ փոքրերը հիմնականում լռում են, ու հենց այդ լռությունն է ավելի հետաքրքիր արտացոլում լուսանկարչությունը։ Կարող է առօրյայում իրենք շատ ժամանակ ուրախ են, խաղեր են խաղում, բայց հենց պատերազմական թեման բարձրաձայնվում է՝ իրենց խաղից դուրս են գալիս ու լռում են։ Այդ լռությունից ես ապրումն եմ վերցնում։ Օրինակ, այդ երեխան, որ տիկնիկի փոխարեն՝ հրացան էր վերցրել՝ կյանքն էր նրան ստիպել, որ այդպես անի։
Տիկին Թամարը 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ ամուսինը Աղավնոյի դպրոցում օպերատոր է աշխատել և ամսական 84.000 դրամ աշխատավարձ է ստացել, ասաց, որ ԱՀ իշխանությունները խոստացել են մինչև տարեվերջ պահպանել աշխատավարձը, բայց․
2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմից 2 տարի անց Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը, Ներքին Սուս և Աղավնո գյուղերն այսօր վերջնականապես հանձնվեցին թշնամուն, հարյուրավոր բնակիչները պարզապես բռնի տեղահանվեցին և զրկվեցին սեփական տներից։ Տեղահանված բնակիչների մի մասը հաստատվել է Հայաստանի տարբեր մարզերում, մյուս մասը՝ Արցախում։ Բնակիչների մեծ մասը դեռևս տուն գտնելու խնդիր ունի, քանի որ նրանց տրամադրված ֆինանսական աջակցությունը քիչ է, իսկ վարձով բնակարանների գները՝ շատ բարձր։