Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտների ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր միջոցառմանը:
Հուլիսի 5-ին, ժամը 12.15-ին, Երևանի Մեսրոպ Մաշտոցի և Մոսկովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաիի» 43-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Զեկույցի վրա աշխատել են փորձագետներ 11 երկրներից, այդ թվում՝ Չինաստանից, որը Ճապոնիայի ծրագրին խիստ քննադատաբար է մոտենում։
«Սերժ Սարգսյանը երկիր է կառուցել, մի օր պատմության մեջ այս մասին կգրվի, ում դուրը սա չի գալիս, թող գլուխը պատին տա»,- եզրափակեց Շահե Աճեմյանը։
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել էր, որ իշխանության գալուց հետո իր մոտ կասկածներ են առաջացել, որ պատերազմ է լինելու, դրա համար են իրեն թույլ տվել գալ իշխանության, ի՞նչ կասեք այս մասին, նա պատասխանեց. «Ինքը իշխանության գալուց հետո՞ է իմացել, բա եթե դրանից հետո է իմացել, ինչո՞ւ են հղում անում 2016-17թթ. իմ ասածների վրա: Եթե իրենք իմացել են, որ այդպես է, բա ինչի՞ էին իրենց ճղում՝ իշխանության գալու: Ե՞ս եմ ասել՝ կամ ես պետք է լինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա: Այդ մարդկանց բոլոր ասածները իմ նախորդ ասածների մեջ տեղավորվում են»:
Պաշտպանական ճառերով վերջ կդնենք այս թյուրիմացությանը. Ամրամ Մակինյան
Աշխատանքային խումբն այցելել է Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի, Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի մարզեր։
2023 թվականի հունիսի 22-ին հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունները և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Սյունիքի մարզի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
Վիճակը կարող է փոխվել, եթե փոխվեն բանակցողները. Սերժ Սարգսյան
Sky Shield-ը նախաձեռնել է Գերմանիան Ուկրաինայում ՌԴ-ի ծավալած ռազմական գործողություններից հետո։
Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Մասնակիցների թվում են եղել նաև «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն, դերասան Քևին Հարթը և այլք։
Հուլիսի 6-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Ախուրյան բնակավայրի Հ. Շահբազյան փողոցում «HOWO» բեռնատարի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, որն ընդգրկված է Մոլդովայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության մրցավարների խմբում, Mediamax Sport-ի հետ զրույցում հայտնել է, որ հիմա առաջնությունում պահեստային մրցավար է: «Տեղափոխել են ռեզերվ, քանի որ ըստ ինձ հասած տվյալների՝ Թուրքիայի ծանրամարտի ֆեդերացիան բողոքել է։ Չգիտեմ, թե հետո ինչ կլինի։ Իսկ առհասարակ, ոչ միայն այս հարցի […]
Ամենայն հավանականությամբ, Սերգոյին կանչել են, վախեցրել են, հաթաթա են տվել. Բարսեղ Բեգլարյան
Ֆրանսիան մոբիլիզացնում է իր ուժերն արդար խաղաղության համար, որը հարգում է միջազգային իրավունքը. այս մասին թվիթերյան միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան։
ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 11-12-ը Լիտվայի մայրաքաղաքում։
Եթե ես Սերժ Սարգսյանի հետ նման հարց քննարկեի, կասեր` անլուրջ մարդ եմ. Բարսեղ Բեգլարյան
Նա երևի ուզում էր գար, ինձնից խոսք քաշեր. Բարսեղ Բեգլարյանը` իր և Սերգո Կարապետյանի հանդիպումների մա
Հուլիսի 7-ին նախատեսվում է վարչապետ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը:
Վստահ եմ, որ միայն Ձեր և փաստաբաններիս համատեղ պայքարը կարող է կանգնեցնել իրենց։ Միասնական ճակատով պետք է պայքարենք, հակառակ դեպքում՝ հաջորդը հենց Դուք եք լինելու, իսկ մենք և մեր վստահորդները՝ մնալու ենք առանց լավ դատավորների կողմից մեր գործերի քննության հնարավորության։
Զելենսկի-Չապուտովա բանակցություններից հետո կկայանա համատեղ մամուլի ասուլիս։
Համոզված եմ եղել, որ այդ ծրագրի տակ կարող էին մտնել CPS-ը և մենք. Բարսեղ Բեգլարյանը` դատարանում
Ֆրանսիան աջակցում է Ադրբեջանի հետ բանակցությունների միջոցով խաղաղության հասնելու Հայաստանի անկեղծ ջանքերին ՝ պահպանելով Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքները:
162 տուժած հոսպիտալացվել է, մնացածը ամբուլատոր բուժում են անցել։ Բժշկական օգնության դիմողները գանգատվել են շնչառության, աչքերի և սրտի հետ կապված խնդիրներից:
Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը վստահ է՝ թե՛ ԱՄՆ-ը, թե՛ ԵՄ-ն միամիտ չեն, որ հավատան հայկական՝ այլևս գոյություն չունեցող ժողովրդավարությանը. ըստ նրա՝ կա ոչ թե հավատ, այլ լռություն՝ իրենց քաղաքական շահերի համար։
Ռազմաքաղաքական իրավիճակն Արցախի շուրջ շարունակում է շատ ծանր մնալ, սրան զուգահեռ՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին այս իշխանության հայտարարություններն իրավիճակն ավելի են ծանրացնում։
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկտչյանը «Գելափ» ընկերության՝ հուլիսի 7-ին հրապարակած սոցիոլոգիական հարցումներով Փաշինյանի իշխանության վարկանիշի անկման մասին արձանագրումը համարեց ապացույց, որ, ի հեճուկս կիրառվող ռեպրեսիաների, քաղաքացիները չեն վախենում ցույց տալ իրենց վերաբերմունքն այդ իշխանության նկատմամբ։
Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում անձնական գրառում է արել. «Ի պատասխան բոլոր ստահոդ լուրերի՝ իմ անձնական կյանքն այժմ և ապագայում ամբողջովին կապված է Սոփոյի և այն մեծ սիրո հետ, որը կապում է ինձ, նրան և Ալիսային»։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:15-ին, մարվել՝ 12:27-ին: