Բաժիններ՝

Սաակաշվիլին իր կյանքը կապում է երգչուհի Սոփո Նիժարաձեի հետ

Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում անձնական գրառում է արել. «Ի պատասխան բոլոր ստահոդ լուրերի՝ իմ անձնական կյանքն այժմ և ապագայում ամբողջովին կապված է Սոփոյի և այն մեծ սիրո հետ, որը կապում է ինձ, նրան և Ալիսային»։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Խոսքը երգչուհի Սոփո Նիժարաձեի մասին է։ Սաակաշվիլին հայտարարել է, որ ինքն ու Նիժարաձեն դուստր ունեն՝ Ալիսա-Մարիան, որ ծնվել է 2021 թվականին, երբ ինքն արդեն կալանքի տակ էր։ Դստեր լուսանկարը, ի դեպ, փակցված է «Վիվամեդ» կլինիկայում Սահակաշվիլիի սենյակի գլխավոր պատին:

Վրաստանի նախկին առաջին տիկին Սանդրա Ռուլոֆսից Սաակաշվիլին երկու որդի ունի՝ Էդուարդն ու Նիկոլոզը։

2021-ին Սաակաշվիլին վերադառնալով Վրաստան՝ հայտարարել էր, որ նոր կին ունի, ընտանիք է կազմել Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Լիզա Յասկոյի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31