Եթե Աշոտյանը կալանավորվեր Ֆրանսիայում, ԵՄ-ն և ԱՄՆ-ը անմիջապես քաղբանտարկյալ կճանաչեին. Արտակ Զաքարյան
Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը վստահ է՝ թե՛ ԱՄՆ-ը, թե՛ ԵՄ-ն միամիտ չեն, որ հավատան հայկական՝ այլևս գոյություն չունեցող ժողովրդավարությանը. ըստ նրա՝ կա ոչ թե հավատ, այլ լռություն՝ իրենց քաղաքական շահերի համար։
«Վստահ եմ, որ եթե Արմեն Աշոտյանը կալանավորվեր Ֆրանսիայում կամ Բելգիայում, ապա ամբողջ ԵՄ-ն և ԱՄՆ-ն նրան նրան քաղբանտարկյալ կանվանեին և կպահանջեին ազատ արձակել»,- ասաց Զաքարյանը՝ ընդգծելով՝ արևմուտքը աչք է փակում ինչպես Արմեն Աշոտյանի, այնպես էլ այլ ընդդիմադիր գործիչների կալանավորումների վրա՝ քանզի ունի մեկ նպատակ, այն է՝ Փաշինյանին տալ Հայաստանի և Արցախի շահերին դեմ գնալու և Ռուսաստանի տարածաշրջանային շահերը այստեղից դուրս մղելու հնարավորություն։ «Օգտագործում են այդ նպատակի համար այս իշխանությանը»,- ասաց Զաքարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։



