«Ապրիլյանին անձամբ եմ տեսել Սերժ Սարգսյանի ստեղծած բանակի ուժը, վստահ եմ, նա նորից կստեղծի ու նորից կհաղթենք, միայն թե Փաշինյանին ու իր խունտային ուղարկենք «ջհանդամը»»

ՀՀ ներկայիս իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, տարբեր առիթներով 44-օրյա պատերազմի պարտության մեջ մեղադրում է նախկին իշխանություններին, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանին, թե լավ բանակ չի ստեղծել, չի ապահովել անհրաժեշտ քանակի ժամանակակից  զենք ու զինամթերք, բավարար չափով չի ֆինանսավորվել երկրի պաշտպանության ոլորտը։ Ավելին՝ Փաշինյանը Սերժ Սարգսյանին է մեղադրում «Իսկանդերը» ժամանակին չօգտագործելու  և անգամ չկրակելու մեջ։

168.am հետ զրույցում ազատամարտիկ, «Խաչակիրներ» ջոկատի հիմնադիր Շահե Աճեմյանն անդրադառնալով իշխանությունների այս քննադատություններին, ասաց, որ ուղղակի այս ամենն ապացուցում է իշխանությունների մանկամտությունը։

«Սերժ Սարգսյանը Ղարաբաղում հաղթանակած զինվորական ու ղեկավար էր, նա իմ հրամանատարն է եղել պատերազմի ժամանակ, ինձ համար հիմա նա կրկին շարունակում է մնալ իմ Գլխավոր գերագույն հրամանատարը, ով լավ գիտի բանակի ու զինվորի արժեքը։ Վազգեն Սարգսյանից հետո Սերժ Սարգսյանը 10 տարի շարունակել է զբաղվել բանակաշինությամբ, որ այս իշխանությունները մի քիչ հասկանային, այդքան չէին խոսի 80-ականների զենքից: Այս ամենը պարապ խոսակցություն է, քանի որ այդ զենքը մինչև այսօր աշխարհի բոլոր պետություններն օգտագործում են։ 80-ականների զենքերը մինչև հիմա էլ կրակում են ու պատերազմի ժամանակ ավերակներ սարքում, թող մի քիչ ուսումնասիրեն, հետո հայտարարություն անեն»,- նշեց Շահե Աճեմյանը։

Ինչ վերաբերում է «Իսկանդերի» մասին դեռ շարունակվող խոսակցություններին, ազատամարտիկն ասաց, որ Սերժ Սարգսյանն «Իսկանդերը» բերել էր, իսկ եթե այս իշխանությունն ունակ էր, ապա կարող էր օգտագործել, եթե չի օգտագործել, Սերժ Սարգսյա՞նն է մեղավոր։

Կարդացեք նաև

«Եթե այս իշխանությունը հասկանար, ապա կօգտագործեր, որովհետև «Իսկանդեր»-ը մեր զինանոցի Աստվածն է։ Սրիկա Նիկոլն այդ զենքը ճիշտ չօգտագործեց, թող դրանում միայն իրեն մեղադրի, այլ ոչ թե Սերժ Սարգսյանին։

2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ անձամբ եմ տեսել Սերժ Սարգսյանի ստեղծած բանակի ուժը, վստահ եմ, նա նորից բանակ կստեղծի ու նորից կհաղթենք, միայն թե Նիկոլ Փաշինյանին ու իր խունտային ուղարկենք «ջհանդամը»։ Սերժ Սարգսյանի ստեղծած բանակով մենք կարող էինք  2016 թվականին հասնել Բաքու, եթե Ալիևը չխնդրեր զինադադար։

Այդ ժամանակ Մարտունիում 33 օր մնացել եմ զինվորի կողքին, տեսել եմ՝ ինչի է ընդունակ։ Սերժ Սարգսյանը երկիր է կառուցել, մի օր պատմության մեջ այս մասին կգրվի, ում դուրը սա չի գալիս, թող գլուխը պատին տա»,- եզրափակեց Շահե Աճեմյանը։

Տեսանյութեր

Լրահոս