Աստված չանի, որ մի օր Նիկոլն էս երկրում ընդդիմություն դառնա. Աննա Մկրտչյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկտչյանը «Գելափ» ընկերության՝ հուլիսի 7-ին հրապարակած սոցիոլոգիական հարցումներով Փաշինյանի իշխանության վարկանիշի անկման մասին արձանագրումը համարեց  ապացույց, որ, ի հեճուկս կիրառվող ռեպրեսիաների, քաղաքացիները չեն վախենում ցույց տալ իրենց վերաբերմունքն այդ իշխանության նկատմամբ։

«Քաղաքացիները շատ լավ հասկանում են, թե ո՞վ է մեղավոր, չեն վախենում ասել նաև այդ մեղավորի անունը։ Հայաստանում գործադրվող բռնաճնշումների գիտակցման ապացույցն են այդ սոցհարցումների արդյունքները. օրինակ՝ մարդկանց հարցնում են՝ Արմեն Աշոտյանին ինչո՞ւ են կալանավորել, մարդիկ պատասխանում են՝ բացահայտել է Նիկոլի ստերը»,- ասաց Աննա Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ ընդդիմության նպատակը շարունակում է մնալ հասարակության արթնացման գործընթացը, ինչը կբերի իշխանափոխության։

«Հայաստանում չկա քաղաքական համակարգ, որ ասես, թե իշխանափոխության դեպքում իշխանության և ընդդիմության դերաբաշխում տեղի կունենա։ Մենք այդ դերերի փոփոխությունը չենք ուզում, և Աստված չանի, որ մի օր Նիկոլն այս երկրում ընդդիմություն դառնա։ Իմ  խոսքը Հայաստանում դավաճանին հեռացնելու օրհասական նպատակի մասին է, իսկ հասարակությունն ունի այս միասնական գիտակցումը. սոցհարցումները նաև  սա են ցույց տալիս»,- ասաց Մկրտչյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31