Զելենսկին այցով ժամանել է Սլովակիա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցով ժամանել է Սլովակիա։ Այս մասին հաղորդել է Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովայի մամուլի քարտուղարը։
Զելենսկի-Չապուտովա բանակցություններից հետո կկայանա համատեղ մամուլի ասուլիս։
«Նրանք կքննարկեն անվտանգային իրավիճակը, այդ թվում՝ Ուկրաինայի առաջնագծում տիրող իրավիճակը, ինչպես նաև Կիևին և նրա Խաղաղության նախաձեռնությանը հետագա աջակցությունը», – նախագահի խոսնակի խոսքերն է մեջբերում Սլովակիայի TASR լրատվական գործակալությունը։
Զելենսկին Սլովակիա է ժամանել Չեխիայից, որտեղ հանդիպել է Չեխիայի նախագահի և վարչապետի, ինչպես նաև խորհրդարանի երկու պալատների նախագահների հետ։ Իսկ հուլիսի 6-ին Զելենսկին այցելել էր Բուլղարիա։



