Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի երկրները ՀՆԱ-ի 2%-ը կսահմանեն որպես ռազմական ծախսերի նվազագույն չափ

ՆԱՏՕ-ի անդամ երկրները Վիլնյուսի գագաթնաժողովում ՀՆԱ-ի 2%-ը կսահմանեն որպես ռազմական ծախսերի նվազագույն չափ։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշինքի գագաթնաժողովին ընդառաջ Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։

«Դաշնակիցները կընդունեն ավելի հավակնոտ նպատակներ և ՀՆԱ-ի 2%-ը կսահմանեն որպես տարեկան պաշտպանական ծախսերի նվազագույն չափ», – ասել է նա։

Ըստ Ստոլտենբերգի՝ ՆԱՏՕ-ն 2023 թվականին ռազմական ծախսերը կավելացնի 8,3 %-ով։

«Այսօր մենք հրապարակում ենք պաշտպանական ծախսերի նոր գնահատումները: 2023 թվականին եվրոպացի դաշնակիցների մոտ և Կանադայում կլինի 8,3 %-ով աճ, դա տասնամյակների ընթացքում ամենամեծ աճն է», – ասել է նա՝ նշելով, որ վերջին 9 տարիների ընթացքում յուրաքանչյուր տարի պաշտպանական ծախսերն ավելանում են, և այս տարի դաշնակիցները լրացուցիչ 450 միլիարդ դոլար կծախսեն պաշտպանության համար։

ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 11-12-ը Լիտվայի մայրաքաղաքում։ Բացի դաշինքի անդամ երկրներից, դրան կմասնակցեն նաև Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի ղեկավարները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31