168 TV-ի եթերում Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը, խոսելով, Փաշինյանի ձևակերպմամբ, Հայաստանում արձանագրված աննախադեպ իրողության՝ թոշակների՝ 4400 դրամով բարձրացնելու մասին, առաջարկեց բարձրացված թոշակներն ու նպաստները տալ Փաշինյանին ու իր ՔՊ-ականներին և առաջարկել այդ գումարով ապրել մեկ ամիս։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է հստակ նշեն ժամկետները, թե երբ պատրաստ կլինեն Ուկրաինային հրավիրել դաշինք: Կուլեբան այս մասին գրել է ամերիկյան «Foreign Policy» ամսագրում հրապարակված իր հոդվածում։
Թուրքիայի կենտրոնական հատվածում գտնվող Կայսերի նահանգի Թոմարզա շրջանում կառուցված հայկական Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին շարուկվում է փլուզման վտանգի մեջ մնալ:
Մոլդովայի խորհրդարանը իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության պատգամավորները քվեարկել են ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մասին կոնվենցիան չեղարկելու օգտին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հուլիսի 5-ին մեկնարկելուց հետո Threads-ին միացել է արդեն ավելի քան 30 միլիոն օգտատեր։
Ուկրաինան և Սլովակիան համատեղ կարտադրեն 155 միլիմետրանոց «Zuzana 2» հաուբիցներ, համապատասխան պայմանագիրը ստորագրվել է: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Հուլիսի 7-ին՝ ժամը 19:00-ից ժամը 19։26֊ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու շրջանում խախտել է հրադադարը հրաձգային զենքից և 60 մմ տրամաչափի ականանետից կրակ բացելով Մաճկալաշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ։
«Նման հարցերը հակամարտությունից կամ ակտիվ ռազմական գործողություններից հետո լուծում են ստանում քաղաքական ճանապարհով, որտեղ ներգրավված են լինում մանդատ ունեցող կառույցներ, օրինակ, Կարմիր խաչը: 2016թ., կարծում եմ, այդ բանակցությունները շատ ավելի պատշաճ են ընթացել, և հայկական կողմը, ունենալով նաև ուժեղ բանակցային դիրք, կարողացել է Ադրբեջանին պարտադրել, որպեսզի մարդասիրական խնդիրները ժամանակին իրենց լուծումը ստանան»,- ասաց իրավապաշտպանը:
Այս պայմաններում ԲԴԽ-ն դատարանների անկախությունը երաշխավորողից վերածվել է դատավորների պատժիչ մարմնի, որն ուղղված է դատական իշխանության նկատմամբ ամբողջական, այդ թվում՝ քաղաքական վերահսկողություն սահմանելուն։ Սա իր հերթին խորքային վտանգներով խաթարելու է մարդու իրավունքների պաշտպանությունը դատարաններում առհասարակ։
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի և զարգացումների շուրջ:
Այսօր՝ հուլիսի 7-ի առավոտյան, Գորիի մունիցիպալիտետի Մեջվրիսխևի գյուղի շրջակայքում ռուսական օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները ապօրինի կերպով Վրաստանի 6 քաղաքացու են ձերբակալել։
168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը խոսելով Ադրբեջանի այս քարոզչության մասին, նշեց, որ Ադրբեջանում պետական լրատվամիջոցների մակարդակով նման քարոզչություն դաշտ նետելը, առաջին հերթին՝ վկայում է Ադրբեջանի հետ տխրահռչակ «խաղաղության դարաշրջանին» նախապատրաստվելու մասին, ինչը նշանակում է՝ Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ այդ երկրի մտադրություններն ու ցանկությունները։
«Փաստինֆո»-ԱՆԻՖ և Ավինյան տևական ժամանակ ընթացող դատը, վերջապես, ավարտվեց։ Ավարտվեց լրատվամիջոցի հաղթանակով, եւ արձանագրումով, որ գործել են բարեխիղճ, իսկ Ավինյանի գլխավորած հիմնարկի սանձազերծած արշավն ընդամենը լրատվամիջոցին լռեցնելու անհաջող փորձ էր։
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ:
Թուրքիան նախկինի պես չի կարող հավանություն տալ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը ՝ ահաբեկիչներին աջակցելու պատճառով։ Ստամբուլում ելույթի ժամանակ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Հուլիսի 6-ին Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը հայտարարություն էր տարածել, որտեղ անդրադարձել է վերջին շրջանում տարբեր պաշտոնատար անձանց կողմից իր անձի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հրապարակմանը: Իհարկե, ցանկացած նման հայտարարություն նաև պաշտպանական բնույթ ունի, բայցև կան միանգամայն տրամաբանական հարցադրումներ, ավելին՝ մեսիջներ:
Դատախազը ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի (ներկայումս՝ ՀՀ ԱԳ նախարար) նկատմամբ սպանության փորձ կատարած Թ.Ա.-ի վերաբերյալ գործն ուղարկել է դատարան։ Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազությունից։
Մասկի հետ վիրտուալ պատերազմը Մարկ Ցուկերբերգը շարունակում է նոր սոցիալական ցանցի գործարկմամբ։
Հուլիսի 7-ին առաջատար «Ռենշին» ընկերությունը համագործակցության պայմանագիր կստորագրի հյուրընկալության և բնակելի համալիրների կառավարման ավելի քան 125 տարվա փորձառություն ունեցող հեղինակավոր «Կեմպինսկի» ընկերության հետ։ Ըստ «Ռենշին» ընկերության օպերացիոն տնօրեն Լևոն Կասպարովի՝ «Renshin Urban Investments»-ում բավական երկար ճանապարհ են անցել այս համագործակցությունը հաստատելու և այն այսօր նաև համագործակցության պայմանագրով ամրագրելու համար։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կմասնակցի Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Խափանման միջոցը՝ կալանք:
Այսօր՝ հուլիսի 7-ին, Վերաքննիչ դատարանը բանավոր ընթակարգով և դռնփակ ռեժիմով քննել է 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ֊մայոր Գրիգորի Խաչատուրովի կալանքի դեմ վերաքննիչ բողոքը։
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Վրաստանի տարածք մուտք գործելու, գտնվելու, տարանցիկ երթևեկելու և այնտեղից դուրս գալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը հետևյալն է։
Ինչո՞ւ իշխանությունը որոշեց հիմա կալանավորել Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին, այս հարցի վերաբերյալ քաղաքագետ Արմեն Մինասյանն իր մեկնաբանությունը տվեց. լռեցնել իրենց ոխերիմ քննադատին:
20-ամյա Գագիկ Մնացականյանը Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղից է: Նա այժմ ապրում է Ստեփանակերտում և սովորում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «Դիզայն» բաժնի երրորդ կուրսում: Նկարչության հանդեպ սերը դեռ մանկուց է ի հայտ եկել Գագիկի մոտ: Մոտ մեկ տարի առաջ սկսեց սիրողական նկարել հագուստի վրա: Հետագայում հասկացավ, որ մարդկանց մոտ դա հետաքրքրություն է առաջացնում, ու շատ մարդիկ սկսեցին դիմել, որ իրենց հագուստներին էլ նկարի։ Այդպես հոբբին դարձավ նաև գումար վաստակելու աղբյուր…
Գերմանիան դեմ է Ուկրաինային կասետային զինամթերքի մատակարարմանը։ Այս մասին հայտնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը։
Այցը հնարավորություն էր տեղում ավելի լավ հասկանալու իրավիճակը՝ մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն և մարդասիրական լուրջ հետևանքները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Ալբանիայի նախագահին և կառավարությանը՝ անցած տարի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ժամանակ Ադրբեջանին աջակցելու համար, որտեղ կազմակերպության անդամ երկրներից մեկը փորձել է հասնել ամփոփիչ փաստաթղթում հակաադրբեջանական կետի ընդունմանը։
Հուլիսի 4-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հրապարակել էր զեկույց՝ ընդգծելով, որ ջրահեռացման Ճապոնիայի ծրագրերը համապատասխանում են միջազգային չափանիշներին:
Մըխճըն նախ խոսել է, թե ինչու ավելի վաղ չէր այցելել Հայաստան և որպես պատճառ նշել այն, որ Հայաստանը կարող էր լինել ոչ համարժեք իր սպասումներին և դրա համար էլ քանիցս հրաժարվել էր այդ մտքից: