Փլուզման եզրին գտնվող հայկական եկեղեցին անտեսված է Թուրքիայի իշխանությունների կողմից

Թուրքիայի կենտրոնական հատվածում գտնվող Կայսերի նահանգի Թոմարզա շրջանում կառուցված հայկական Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին շարուկվում է փլուզման վտանգի մեջ մնալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մասնավորապես եկեղեցու տանիքին նկատելի են ճաքեր և կոտրված հատվածներ, իսկ եկեղեցու սյան և ստորին հատվածներում՝ ծեփածածկերի պոկված մասեր:

Թոմարզայի բնակիչներից մեկը, խոսելով եկեղեցու մասին, նշել է.

«Եկեղեցին ժամանակին ծառայել է որպես պահեստ, ապա նաև որպես կինոթատրոն, իսկ այժմ լքյալ վիճակում է: Մեր ամենամեծ ցանկությունն այն է, որ իր տապանագիրը կորցրած եկեղեցին վերականգնվի, ապա նաև գրավիչ դառնա տուրիզմի համար: Հին ժամանակներն արտացոլող որմնանկարների հետքերը պահպանված են: Եկեղեցին, որն այժմ վերածվել է աղավնիների բույնի, անտարբերության մատնվելու և անտեսվելու պատճառով ամեն վայրկյան կանգնած է փլուզման վտանգի առաջ: Թոմարզայում գտնվող այս եկեղեցին այն վայրերից է, որն անպայման պետք է տեսնես տեղացի և օտարերկրացի պատմության սիրահարները: Հույս ունենք, որ եկեղեցին նախքան փլուզվելը կվերականգնվի»:

Նշենք, որ եկեղեցին կառուցվել է 1837-ին, իսկ մինչև լքվելը որպես պահեստ, ապա կինոթատրոն օգտագործվել է 1915-ի Հայոց ցեղասպանությունից հետո: Թուրքերն ու քրդերը տեղաբնակ հայերի քաջության համար Թոմարզան անվանում էին «Քյուչուկ Զեյթուն», այսինքն՝ Փոքր Զեյթուն։ Թոմարզայի հայկական մշակութային հետքերը մինչ օրս էլ տեսանելի են թե՛ քաղաքում, թե՛ քաղաքի մերձակայքում։

 

Տեսանյութեր

Լրահոս