Բաժիններ՝

Ալիևը պատմել է՝ ինչպես է Ալբանիան արգելափակել Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում ամփոփիչ փաստաթղթում «հակաադրբեջանական կետը»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Ալբանիայի նախագահին և կառավարությանը՝ անցած տարի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ժամանակ Ադրբեջանին աջակցելու համար, որտեղ կազմակերպության անդամ երկրներից մեկը փորձել է հասնել ամփոփիչ փաստաթղթում հակաադրբեջանական կետի ընդունմանը։

«Ալբանիան կանխել է այդ փորձը»,-ասել է Ալիևը ալբանացի իր գործընկեր Բայրամ Բեգայի հետ հանդիպումից հետո մամուլի համար արված հայտարարության մեջ:

«Դա բարեկամության նշան էր և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, երկրների տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը հավատարիմ մնալու դրսևորում»,-ասել է նա։

Նա նաև ասել է, որ Ադրբեջանն ու Ալբանիան առանձնահատուկ դինամիկա են գրանցել երկկողմ հարաբերություններում՝ հիմնված բարեկամության և փոխադարձ աջակցության վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս