Մոհամմադ Ա.-ն ձերբակալվել է Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները հուլիսի 6-ին Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերել, ձերբակալել և գծային բաժին են տեղափոխել 39-ամյա Մոհամմադ Ա.-ին: Նա 2017 թ. սեպտեմբերի 22-ից Իրանի Իսլամական Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր յուրացնելու, կաշառակերության և խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ:



