Բաժիններ՝

Գերմանիան դեմ է Ուկրաինային կասետային զինամթերքի մատակարարմանը

Գերմանիան դեմ է Ուկրաինային կասետային զինամթերքի մատակարարմանը։ Այս մասին հայտնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը։ Այս հայտարարությունից առաջ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել, որ ԱՄՆ-ն մտադիր է Կիևին մատակարարվող հերթական փաթեթում ներառել նաև կասետային զինամթերք։

«Ես հետևել եմ ԶԼՄ-ների հաղորդումներին։ Մեզ համար, որպես պետություն, Օսլոյի համաձայնագիրը գործում է», – Բերբոքի խոսքերն է մեջբերում Reuters-ը։

Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը նկատի է ունեցել 2008 թ․-ին Օսլոյում ստորագրված կասետային զինամթերքի մասին կոնվենցիան, որն արգելում է կասետային ռումբերի օգտագործումը, մշակումը, արտադրությունը, պահեստավորումը և վաճառքը։ ԱՄՆ-ն այս կոնվենցիայի մասնակից երկիր չէ։

Ըստ տարբեր աղբյուրների՝ Սպիտակ տանը ինտենսիվ քննարկումներ են ընթանում Ուկրաինային կասետային ռումբեր մատակարարելու հարցի շուրջ։ Այս զինամթերքը սովորաբար արձակում է մեծ թվով փոքր ռումբեր կամ մետաղի կտորներ, որոնք կարող են անխտիր զգալի վնաս հասցնել մեծ տարածքում՝ սպառնալով խաղաղ բնակչությանը: Այս ռումբերի չպայթած մասերը վտանգ են ներկայացնում նաև հակամարտության ավարտից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31