«Ռենշին»-ը համագործակցության պայմանագիր կստորագրի հեղինակավոր «Կեմպինսկի» բրենդի հետ՝ սահմանելով բարձր նշաձող անշարժ գույքի շուկայում

Հուլիսի 7-ին առաջատար «Ռենշին» ընկերությունը համագործակցության պայմանագիր կստորագրի հյուրընկալության և բնակելի համալիրների կառավարման ավելի քան 125 տարվա փորձառություն ունեցող հեղինակավոր «Կեմպինսկի» ընկերության հետ։ Ըստ «Ռենշին» ընկերության օպերացիոն տնօրեն Լևոն Կասպարովի՝ «Renshin Urban Investments»-ում բավական երկար ճանապարհ են անցել այս համագործակցությունը հաստատելու և այն այսօր նաև համագործակցության պայմանագրով ամրագրելու համար։

«ArtLife Kempinski Residences-ը հերթական թաղամասը չէ, այն Հայաստանի միջազգային հայտն է՝անշաժ գույքի նախագծերի իրականացման ոլորտում»,- ընդգծում է Կասպարովը։

100 հազար քառակուսի մետր տարածքով ArtLife համալիրը վեր է խոյանում Երևանի սրտում՝ Տերյան 107 հասցեում։

2025 թվականին շահագործման հանձնելուց հետո այն հավակնում է դառնալ մայրաքաղաքի նոր ձգողականության կենտրոններից մեկը՝ հագեցած ժամանցի վայրերով և արվեստի կենտրոններով։

Հեղինակավոր «Կեմպինսկի» ընկերության տնօրեն և կառավարման խորհրդի անդամ Քրիստով Պիֆերատին ևս կարևորում է այս համագործակցությունը և ոգևորությամբ շեշտում.

««Կեմպինսկին» հպարտությամբ է հարաբերություններ ստեղծում կառույցների սեփականատերերի և կառուցապատողների հետ։ «Ռենշին» ընկերությունը մեր համախոհ գործընկերն է և կիսում է մեր արժեքները՝ ձգտելով ստեղծել բոլոր սպասելիքները գերազանցող բնակարաններ՝ Երևանում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31