Խճուղու երթևեկելի մեկ գոտուն զուգահեռ կձևավորվի ևս մեկ ճանապարհ, այն կսպասարկի հարակից շենքերը:
Հավաքի ընթացքում «Արարատ-Արմենիա»-ն ստուգողական խաղեր կանցկացնի վրացական թիմեր «Սաբուրթալոյի» և «Սամգուրալիի» հետ:
Գիշերային մայրաքաղաքում անպատեհ հայտնված արմավիրցի երիտասարդը հայտնաբերվել ու ձերբակալվել է:
Ու ամենազավեշտալին այն է, որ այդ ամենին հլու-հնազանդ կերպով մասնակցում են երանուհիթումանյանցների մակարդակին հավասարված ԲԴԽ դատավոր-անդամներ, ովքեր կամ չեն գիտակցում, կամ գիտակցված հանցավոր անփություն են դրսևորում իրենց՝ առանց այն էլ օր օրի սևացող կենսագրության վրա։
Ռեյնդերսը հաստատել է, որ Եվրահանձնաժողովը մտադիր է այս կերպ ստանալ տարեկան մինչև 3 միլիարդ եվրո։
Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ ՀՀ ԱԺ նախագահի հերյուրանքներին այլևս չի պատասխանի, քանի որ ցանկություն չունի պատասխանել Արցախը հանձնողի որևէ հայտարարության։
Նախարարությունը կարևոր է համարում այս ծրագրի իրականացումն ու փաստում, որ ԳՏՃՄ ուղղության զարգացումը երկրի համար ռազմավարական նշանակություն ունի։
Տիգրան Վիրաբյանը «Շիրակ» ֆուտբոլային ակումբի կողմից ներկայացվել ու ընտրվել է որպես ՀՖՖ գործկոմի անդամ:
ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանշանների տոնի նախօրեին՝ հուլիսի 4-ին 00.00-ին կսկսվի «Tricolor» Yerevan Night Run գիշերային վազքը, ինչով պայմանավորված՝ հուլիսի 4-ին 20.00-ից փակ կլինի Վազգեն Սարգսյանի անվան փողոցը, իսկ 23.00-ից կփակվի Հանրապետության հրապարակը:
Վրացական Georgian Airways ավիաընկերության դեմ ուկրաինական պատժամիջոցները հերթական ոչ բարեկամական քայլն են Կիևի կողմից։
48 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը:
Այսպիսով, օգոստոսին թագավորության կողմից արտադրության կրճատման ընդհանուր ծավալը կկազմի օրական 1,5 մլն բարել։
«Դպրոցական սնունդ» ծրագիրը, որը գործընկերների հետ միասին իրականացվում էր ՀՀ մարզերում ավելի քան 13 տարի, այսուհետ կկատարվի պետական բյուջեի միջոցներով:
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը դիմել է ՀՀ դատական դեպարտամենտին իր անուն-ազգանունը դատական գործերի բաշխման ցանկից նվազագույնը 2 ամսով հանելու կապակցությամբ, որում, մասնավորապես, ի թիվս այլնի, նշել է, որ հինգ տարբեր դատական կազմերում ներգրավվել է որպես դատական կազմի դատավոր, ինչը հավելյալ ծանրաբեռնվածության պատճառ է դարձել:
Առանց լրատվամիջոցների ներկայության, փակ դռների հետևում Կարեն Անդրեասյանը որոշեց դադարեցնել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով։
Արցախի Մարտակերտի շրջանի առաջնագծամերձ Նոր Ղազանչի համայնքում ադրբեջանական վերջին՝ հունիսի 28-ի սադրանքից հետո, փորձում են վերադառնալ բնականոն կյանքի: Համայնքի ղեկավար Ռուսլան Առուստամյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ հակառակորդի կողմից ականանետային հրետակոծությունն ու անօդաչու թռչող սարքի կիրառումը գյուղամերձ տարածքում է եղել, իսկ համայնքում տասնյակից ավելի երեխաներ, այդ թվում՝ նորածիններ կան: «Հրետակոծությունից հետո գյուղից ոչ ոք […]
Ըստ աղբյուրի՝ «Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 26 երեխա, 2-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
Վրացական երկաթուղիների հաղորդագրության համաձայն՝ սողանքի պատճառով հուլիսի 3-ին չեղարկվել է 15 հիմնական և մերձքաղաքային չվերթ։ Խոսքը Խարագուլիի մունիցիպալիտետի Մարել գյուղի կայարանի մոտ տեղի ունեցած սողանքի մասին է։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի ծառայությունը Հայաստան-Վրաստան նույնականացման քարտով (ID) ճամփորդելու մասին հայտարարություն է տարածել։
Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) դադարեցրեց Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները, ըստ ԲԴԽ նախագահի՝ էական կարգապահական խախտման հիմքով:
Արցախի իշխանությունը չի ենթարկվում ՀՀ իշխանություններին. Արայիկ Հարությունյան
Հունիսի 29-ին Արցախի Հանրապետության ԱԺ-ում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ պատգամավորները հարց են ուղղել նրան այն մարդկանց վերաբերյալ, որոնք Արցախի համար ծանր օրերին Արցախում չեն, նրանց մի մասը զբաղեցնում է բարձր պաշտոններ։
Պետք է պատրաստ լինենք ամեն սցենարի՝ բարձրացնենք ինքնապաշտպանությունն ու դիմադրությունը. Հարությունյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գեներալ Գրիգորի Խաչատուրովի հետ հանդիպելու ամենահարմար վայրը հաստատ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը չէ, բայց իրավիճակի, իսկ ավելի կոնկրետ` հանձնողների ու պարտվողականների վախերի և անբարոյականության պատճառով, գեներալին հանդիպելու համար կրկին քրեակատարողական հիմնարկ էի գնացել:
Ավելի ուշ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ Պրիգոժինը դադարեցրել էր առաջխաղացումը։
Իրականում իրենց քայլերը դավաճանական են, բայց այդ մարդիկ մոլորյալներ են. Արցախի նախագահ
«Եղել է մի փուլ, երբ Ղարաբաղի հետ ոչ միայն հաշվի էին նստում, այլև քննարկում էին՝ 5 շրջանը տվեք, 2-ը մնա ձեզ։ Այսօր հաշվի չեն նստում, որովհետև մենք պատրաստ չենք, մենք զրկանքներ կրելը համարում ենք մեզ համար կործանարար, ոչ, կործանարար չէ։ Այո, մեծ զրկանքներ կրելով, մենք մեր ինքնորոշման իրավունքը պետք է հասցնենք իր վերջնական նպատակին, այլ ելք չունենք, մեր ինքնորոշման իրավունքը ոչ մի անձ ու միջազգային կառույց չի կարող կասկածի տակ դնել։ Այդ իրավունքը կա, և որևէ մեկը չի կարող զրկել մեզ դրանից»,- եզրափակեց Արայիկ Հարությունյանը։
Արցախում ադրբեջանական ապրանք չի վաճառվում, նման տեղեկություն տարածողը դատվելու է. Արցախի նախագահ
Հուլիսի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 4-ի ցերեկը, 5-ին, 7-ի ուշ երեկոյան, 8-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-7-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Երևան […]
Եթե կա փակ ճանապարհ, ուրեմն՝ ՀՀ իշխանությունների աշխատանքը բավարար չէ. Արցախի նախագահ