Երեկ հայտնի դարձավ, որ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) որոշել է լիազորությունները դադարեցված Երևանի քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի տեղում առաջարկել Խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի խորհրդական Գագիկ Հարությունյանի թեկնածությունը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ժամը 13:50-17:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:
Սովորաբար ԱԺ անցագրային կետում մանրակրկիտ ստուգում են ելումուտ անողների պայուսակը, հեռախոսի էկրանը միացնել են տալիս, որ հանկարծ տեխնիկայի մեջ ռումբ ու վտանգավոր բաներ չտանեն ներս, ուստի հարցրեցինք՝ ինչպե՞ս են նրանց թույլ տվել փուչիկներ տանել: Պատասխանը սփոփիչ էր. «Փուչիկները եղել են չփչված վիճակում եւ հրավտանգ չեն եղել»:
Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Աշոտ Ղալթախչյանը:
Նիկոլ Փաշինյանն արդեն տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր անգամ անուղղակի, ապա և ուղղակի կերպով Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Հայ ժողովուրդը նրան նման մանդատ չի տվել, ավելին՝ նա խաբել է իր ընտրազանգվածին երկու տարի առաջ, Արցախի ինքնորոշման խոստում տվել, հիմա էլ այն հանձնում է Ադրբեջանին։ Ո՞վ պետք է բռնի Փաշինյանի ձեռքն ու պատիժ և պատասխանատվություն սահմանի նման թշնամական գործելակերպի համար, եթե ոչ՝ հենց ժողովուրդը։ Այդպիսի հրաշալի հնարավորություն կա այս օրերին՝ «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունը։
Հունիսի 10-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջի եթերում անդրադարձել էր Հանրային Հեռուստաընկերության լուրերի թողարկման ժամանակ Արցախի Հանրապետություն անվանումը Լեռնային Ղարաբաղ տերմինով փոխարինելուն։
Հուլիսի 12-ին թուրքական ընդդիմադիր ազգայնական «Լավ» (Iyi Parti) կուսակցության անդամ Լյութֆու Թյուրքանը խորհրդարանում բարձրաձայնել է «Diyarbekirspor» ֆուտբոլային ակումբի անվան և էմբլեմի փոփոխության մասին շրջանառվող լուրերը:
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Արարատ-Արմենիա»-ն կընդունի ալբանական «Էգնատիա»-ին: Հանդիպումը կկայանա Ավանի ակադեմիայի մարզադաշտում: Այն կմեկնարկի 19:00-ին:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինին:
Վերջին անգամ Հյուսիսային Կորեան մեծ հեռահարության հրթիռ էր արձակել 3 ամիս առաջ՝ ապրիլի 13-ին։
Կինը խոստովանական ցուցմունք է տվել և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ նրա ստամոքսից հանել են հաշիշի 126 պարկուճ։ Դրանց ընդհանուր քաշը կազմել է մոտավորապես 1,74 կգ։ Գործն ուղարկվել է դատարան՝ հետագա քննության համար։
Բավական է նշել, որ նամակի հեղինակները ոչ միայն աղերս չունեն մասնագիտական որեւէ գիտելիքի հետ, այլեւ չեն տիրապետում տարածաշրջանի աշխարհագրությանը, պարբերաբար մեջբերելով ինչ-որ տեղանուններ, որոնք Հայաստանում պարզապես չկան, օրինակ՝ Գաֆան, Գեյչա եւ այլն։
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը վաղաժամ է համարում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությունն այն մասին, որ Միացյալ Նահանգները հնարավոր է համարում Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ կյանքն Ադրբեջանի կազմում։
Սալիվանը նաև նշել է, որ Վիլնյուսում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Ուկրաինայի իր գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ «շիտակ կխոսի» նրա հետ, ինչպես նաև «ուշադիր կլսի»։
Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը 168.am-ի հետ զրույցում ներքաղաքական այս և այլ գործընթացներին անդրադարձավ Հայաստանին ու Արցախին առնչվող արտաքին քաղաքական գործընթացների համատեքստում:
Պաշտպանության նախարարը զրուցել է նաև N զորամասում ծառայությունն անցկացնող «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցների հետ, որոնք շաբաթներ առաջ ատեստավորվել և անցել են պայմանագրային ծառայության:
Կողմերը պայմանավորվել են նաև աշխատանքային կարգով որոշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման օրն ու վայրը:
ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրում է. «Մեկ ամիս շարունակ Արցախն ամբողջությամբ կտրված է հումանիտար հասանելիությունից։
Նախաքննությունը շարունակվում է:
Խոսքը վերաբերում է Հռոմին և Ռիետիին, որտեղ աֆրիկյան անտիցիկլոնի պատճառով կարմիր նախազգուշացումը գործում է հուլիսի 10-ից, ինչպես նաև Բոլոնիային, Կամպոբասոյին, Վիտերբոյին, Լատինային, Պերուջային, Պեսկարային, Ֆլորենցիային և Ֆրոզինոնեին։
Ազգային ժողովի նախագահի որոշմամբ՝ Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 13-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան։
«Ես չեմ հասկանում, թե ինչի՞ համար է օրենքով սահմանված մեր հանձնաժողովը, որն օրենքով պետք է փորձաքննություն անցկացնի և Կառավարությանը տա իր կարծիքը, որը պետք է հիմք ընդունի և՛ Կառավարությունը, և՛ ԱԺ-ն, բայց, ցավոք, Կառավարությունն առանց ոչ մի բանի՝ որոշում է կայացնում ու ուղարկում է ԱԺ, խորհրդարանն էլ դա հաշվի չի առնում, որովհետև մենք տալիս ենք բացասական կարծիք, բայց իրենք էլի իրենցն անում են։ Իրենք ավելի լա՞վ փորձագետներ ունեն, իրենց փորձագետները եկել էին, չկարողացան մեր հարցադրումներին պատասխանեն, ստացվում է՝ իրենք կամավոր որոշումներ են ընդունում, առանց հիմնավորման ու առանց մեր փորձագետների հետ քննարկման»,- ընդգծեց նա։
2023 թվականի հուլիսի 7-ին դատախազը քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։
Առողջապահության փոձագետ, «Առողջության իրավունք» հասարակական իրավապաշտպան կազմակերպության համահիմնադիր Անուշ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից Էթիկայի հանձնաժողովի անդամի ընտրության համար 19.05.2023 թվականին հայտարարված մրցույթի ու դրա արդյունքների մասին:
Զելենսկին ողջունել է այս համաձայնագիրը՝ նշելով, սակայն, որ ՆԱՏՕ-ի անդամակցությունն ավելի լավ կլիներ։
Մոլդովան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ մի շարք համաձայնագրերից:
Սիրելի մտավորականներ, սիրելի մտահոգ անձինք, մի տարի հետո ուշ կլինի, կավարտվի Ծաղկաձորյան ողբերգությունը: Ծաղկաձորը պետք է փրկել այսօր, եթե ոչ` մեր թոռները Ծաղկաձորում ո´չ ծաղիկ կգտնեն, ո´չ ծառ…
Սևան» ազգային պարկում հիվանդությամբ վարակված սոճու 10 000 ծառ վտանգված է, դրանք չորացման են գնում։
ԿԽՄԿ-ն ապահովում է էական մարդասիրական աջակցություն և պաշտպանություն նրանց, ում այն անհրաժեշտ է՝ չեզոքության, անկախության և անաչառության մարդասիրական սկզբունքներին համահունչ։
Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում: