Հայ մրցավարները կսպասարկեն Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի հանդիպում
Հայաստանը ներկայացնող մրցավարները կսպասարկեն Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի հանդիպում: Այս մասին գրում է ՀՖՖ-ն:
Հուլիսի 12-ին Շվեդիայի Գյոտենբորգ քաղաքի «Հիսինգեն Արենայում» կկայանա ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի Հեկեն (Շվեդիա) – Նյու Սեյնթս (Ուելս) առաջին հանդիպումը: Հանդիպման մրցավար է նշանակվել Հենրիկ Նալբանդյանը, մրցավարի օգնականներ՝ Մեսրոպ Ղզարյանը և Խաչատուր Հովհաննիսյանը:
Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Աշոտ Ղալթախչյանը: