Բաժիններ՝

«Էգնատիա»-ի մարզիչը «Արարատ-Արմենիա»-ի դեմ խաղում շանսերը հավասար է գնահատում

Ալբանական «Էգնատիա»-ի գլխավոր մարզիչ Էդլիր Տետովան Կոնֆերենցիաների լիգայի որակավոր առաջին փուլի «Արարատ-Արմենիա»-ի դեմ խաղում հավասար է գնահատում թիմերի շանսերը:

«Արարատ-Արմենիա»-ի մասին իմացանք վիճակահանությունից հետո և միայն դրանից հետո սկսել ենք հետևել այս թիմին: Մենք վերլուծել ենք մեր մրցակցին:

Մեր շանսերը հավասար են: «Արարատ-Արմենիա»-ն ավելի շատ է մասնակցել եվրագավաթների, բայց մենք այստեղ ենք մեր խաղը ցույց տալու համար և փորձելու ենք դրական արդյունքի հասնել»,-  լրագրողների հետ զրույցում ասաց Տետովան:

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Արարատ-Արմենիա»-ն կընդունի ալբանական «Էգնատիա»-ին: Հանդիպումը կկայանա Ավանի ակադեմիայի մարզադաշտում: Այն կմեկնարկի 19:00-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս