Բաժիններ՝

Իրանի օդանավակայանում ուղևորուհու ստամոքսում հաշիշի 126 պարկուճ է հայտնաբերվել

Իրանի կենտրոնական Սպահան նահանգի օդանավակայանում խուզարկության ժամանակ կնոջ ստամոքսում հաշիշի առնվազն 126 պարկուճ է հայտնաբերվել։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից։

Ըստ տեղեկատվության՝ Սպահանից թռչող կնոջ պահվածքը իրավապահներին կասկածելի է թվացել։ Նրան բերման են ենթարկել, որից հետո կատարվել է բժշկական փորձաքննություն։ Այն ցույց է տվել, որ կասկածյալի ստամոքսում թմրամիջոց պարունակող պարկուճներ կան։

Կինը խոստովանական ցուցմունք է տվել և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ նրա ստամոքսից հանել են հաշիշի 126 պարկուճ։ Դրանց ընդհանուր քաշը կազմել է մոտավորապես 1,74 կգ։ Գործն ուղարկվել է դատարան՝ հետագա քննության համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս