ԱԺ պատգամավորները հանդիպել են Հայաստանի տարբեր մարզերի դպրոցականների հետ
Ճանաչողական այցի շրջանակում Ազգային ժողովում հյուրընկալվել են Հայաստանի մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային Ժողովից։
Երևանի Դավիթ Հովսեփյանի անվան համար 191 հիմնական դպրոցի աշակերտների ու ուսուցիչների հետ հանդիպել են ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիանա Մանուկյանն ու պատգամավոր Հարություն Մնացականյանը։
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանը և խորհրդարանական Լենա Մաթևոսյանը հյուրընկալել են «Երիտասարդ սերունդ» ՀԿ-ի կողմից կազմակերպվող Erasmus+ վերապատրաստման դասընթացի մասնակիցներին։ Հարություն Հարությունյանը հանդիպել է նաև Երևանի Արամայիս Երզնկյանի անվան համար 118 ավագ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ:
Պատգամավորներ Արաքսյա Վարդանյանն ու Նելլի Բավեյանը զրուցել են Արմավիրի մարզի Մուսալեռի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցի ներկայացուցիչների հետ։
Երևանի համար 112 ավագ դպրոցի աշակերտներին ու ուսուցիչներին, ինչպես նաև «Խորհուրդ X» կազմակերպության անդամներին ընդունել է խորհրդարանական Նատալյա Սինորյանը։
Պատգամավորներ Մարիա Կարապետյանն ու Լյուդվիգ Գյուլնազարյանը հարցուպատասխանի ձևաչափով շփվել են Արմավիրի մարզի Փարաքարի միջնակարգ դպրոցի սաների հետ:
Հայաստանի եվրոպական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողների ու դասախոսների հետ հանդիպել են խորհրդարանականներ Արեգա Հեվսեփյանն ու Լենա Մաթևոսյանը։
Պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը հյուրընկալել է Շիրակի մարզի Աշոցքի Բավրայի միջնակարգ դպրոցի աշակերտներին ու ուսուցիչներին:
Հանդիպումների ընթացքում օրենսդիրները ներկայացրել են խորհրդարանի հիմնական գործառույթները, մասնավորապես՝ օրենքների ստեղծման և կիրառման գործընթացները, ինչպես նաև պատասխանել երիտասարդներին հուզող հարցերին։
Հյուրերն այցելել են Ազգային ժողովի գրադարան և թանգարան, ծանոթացել խորհրդարանի շենքի պատմությանը։

